Այս հաճելի զբաղմունքը կարող է ձեր կյանքը երկարացնել ավելի քան 5 տարով

217

Newsyou.info-ի փոխանցմամբ՝ հետազոտությունը ցույց է տվել, որ հեծանվով արագ երթեր իրականացնելու սիրահարներն ապրում են մինչև 5 տարի ավելի երկար, քան հեծանիվով դանդաղ գնացողները կամ ընդհանրապես հեծանիվից օգտվողները։

20 տարում անցկացված հետազոտությանը մասնակցել է Կոպենհագենի 5000 առողջ բնակիչ, որոնք ամեն օր երթևեկել են հեծանիվով։ Հետազոտությունը վկայել է, որ հեծանվասպորտը շատ դրական ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա։

Այն ցույց է տվել, որ արագ հեծանիվ քշողներն ապրում են միջինը 5.3 տարի ավելի երկար՝ համեմատած հեծանիվը դանդաղ վարողների հետ։ Միջին տեմպով ընթացողներն իրենց հերթին 2.9 տարի են ավելի երկար ապրում դանդաղ ընթացողներից։

Կանանց շրջանում արագընթաց հեծանվավարներն ապրում են 3.9 տարի ավելի՝ միջին արագությամբ ընթացողների համեմատ։

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ