Այս մասին պետք է երգել (ֆիլմ)

382

Պատմություն սիրո, ընկերության և փոփոխությունների դեմ պայքարի մասին:

Թոմմի Մաք-Քրերին մի երիտասարդ է՝ հրաշալի ձայնային տվյալներով, սակայն կյանքի այս կարճ ժամանակահատվածում մի անգամ նա արդեն հասցրել էր անազատության մեջ հայտնվել:

Նրա երազանքները՝ մշտական աշխատանքի, լավագույն կյանքի մասին, անիրական են թվում, քանի դեռ Մեմոու Հոլլ անունով մեծահոգի մի կին չի որոշում օգնել նրան:
Մեմոուի թոռնուհին ևս շուտով սկսում է ջերմությամբ վերաբերվել Թոմմիին: Նա աստիճանաբար ավելի է գնահատում Թոմմիի անկեղծությունը, խոնարհությունը, ուստի նրանց հարաբերությունները ժամանակի ընթացքում  ամրանում են:

Շուտով, սակայն, Թոմմիի նախկին հանցագործ ընկերները փորձում են հետ քաշել նրան դեպի մութ անցյալ: Կյանքում առաջին անգամ այս երիտասարդն ունի այն, ինչին արժե հուսալ, այն, հանուն ինչի կարելի է ապրել և այն, ինչի մասին կարելի է երգել…

Մեկնաբանություններ