Բելգիայում աշխատանքից հոգնածությունը պաշտոնապես ճանաչվել է հիվանդություն

341

Բելգիայի իշխանությունները աշխատանքից հոգնածությունը պաշտոնապես ճանաչել են հիվանդություն։ Ինչպես հաղորդւոմ է Le Soir պարբերականը, ամեն տարի մինչև 10 հազար մարդ այս գանգատով դիմում է բժիշկներին։

Վերջին ժամանակներս աշխատավայրում հոգեբանական հոգնածությունը հասել է սպառնալից մասշտաբների։ 2015թ․ ավելի քան 8200 մարդ հարկադրված արձակուրդ է վերցրել աշխատանքային գործունեության հետևանքով քրոնիկ հոգնածության պատճառով։

Հետազոտողների տվյալներով՝ Բելգիայում յուրաքանչյուր տասներորդ աշխատող տառապում է քրոնիկ հոգնածությունից, ինչի հետևանքով մարդիկ կորցնում են մոտիվացիան, կենսական ուժերը և սկսում են ատել սեփական կենսակերպը։

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ