Իմ տունը Երկնքում է. Բիլլի Գրեհեմ

867

Իմ տունը Երկնքում է, ես ընդամենը ճամփորդում եմ այս աշխարհում…

«Մեկ օր դուք կլսեք կամ կկարդաք, որ Բիլլի Գրեհեմը մահացել է։ Մի՛ հավատացեք այդ լուրի ոչ մի բառին։ Ես ավելի կենդանի կլինեմ, քան հիմա եմ։ Ես պարզապես փոխած կլինեմ իմ հասցեն։ Ես գնացած կլինեմ Աստծո ներկայության մեջ»։

Բիլլի Գրեհեմ

Հ.Գ. Փետրվարի 21-ին, ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում գտնվող իր տանը, 99 տարեկան հասակում ի Տեր ննջեց 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ ավետարանիչ Բիլլի Գրեհեմը։

«Ամերիկայի հովիվը» իր վարած համեստ, բայց բազմավաստակ կյանքի ընթացքում եղել է ԱՄՆ 12 նախագահների հոգեւոր խորհրդականը, ապաշխարության եւ օրհնության աղբյուր դարձել միլիոնավոր մարդկանց համար ողջ աշխարհում։

Մեկնաբանություններ

ԿԻՍՎԵԼ
Նախորդ հոդվածըՔեբրոն
Հաջորդ հոդվածըՌաքել