Բռնի՛ր հավիտենական կյանքը. Խոսք քրիստոնյաների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

415

Բռնի՛ր հավիտենական կյանքըՄարդը չի կարողանում լիովին ըմբռնել հավիտենության իմաստ:

Եվ քանի որ այն դժվար է ընկալել ամբողջ խորությամբ, հաճախ մոռանում ենք նրա մասին: Սակայն եկեղեցու և հավատի նպատակը հենց հավիտենությունն է, հավիտենական կյանքը:

Սողոմոնն ասում է, որ Աստված հավիտենությունը դրել է մարդկանց սրտում (Ժող.3:11): Բայց մենք հաճախ չենք տեսնում հավիտենությունը, այլ տեսնում ենք մեզ տրված մի քանի տասնյակ տարիներն ու տրտնջում ենք, թե ինչու այդ տարիներին դժվարություններ ու փորձություններ են լինում:

Պետք է հիշենք, որ Աստված մեզ տվել է այս սահմանափակը, որպեսզի պատրաստվենք անսահմանին: Մեր ներկան մենք պետք է կառուցենք ելնելով ապագայից, ելնելով հավիտենությունից: Մտորենք՝ արդյո՞ք մեր այսօրվա կյանքը բխում է հավիտենությունից, թե՞ մեր հավատը ծառայում է միայն աշխարհիկ նպատակներին:

Նույնիսկ այն ժամանակ, երբ աշակերտները ուրախությամբ պատմում էին Տիրոջը, որ դևերը ենթարկվում են իրենց, Նա ասաց.

«Մի՛ ուրախացեք նրանով, որ ոգիները ձեզ հնազանդվում են, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում»: Ղուկ.10:20:

Սրա համար է Պողոս առաքյալն ասում՝ ուրախ եղեք: Ամուր ուրախությունը բխում է ոչ թե կյանքի հանգամանքներից ու իրավիճակներից, այլ հավիտենության գիտակցումից: Այդ ուրախությունը չպետք է նվազի անգամ դժվարությունների ու չարչարանքների ժամանակ.

«…Ներկա ժամանակի չարչարանքներն արժանի չեն գալիք փառքի հետ համեմատվելու, որ պիտի մեր մեջ հայտնվի»: Հռոմ.8:18:

Հավիտենական կյանքի գիտակցումը պետք է առաջնային լինի հավատացյալի կյանքում.

«Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին որդուն տվեց, որ ով Նրան հավատա՝ չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»: Հովհ.3:16:

Սակայն աշխարհն էլ կարող է տալ այդ ընկերությունը, երջանիկ ամուսնությունը, հաջող բիզնեսն ու բժշկությունը, բայց աշխարհը չի կարող տալ ամենակարևորը՝ հավիտենական կյանքը:

«Պատերազմի՛ր հավատի բարի պատերազմը, բռնի՛ր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր ու դավանեցիր բարի դավանությունը շատ վկաների առաջ»: 1Տիմ.6:12:

Բաց թո՛ղ ցանկացած բան, որ քեզ հեռացնում է հավիտենական կյանքից և դառնում է «փափուկ բարձ», ու բռնի՛ր հավիտենական կյանքը:

Ամեն մարդ ինքն է պատասխանատուն իր կյանքի համար: Քրիստոսը գալու է Իր հարսի՝ եկեղեցու ետևից: Արդյո՞ք դու եկեղեցու հետ ես…

 

Գոռ Կարապետյան

Մեկնաբանություններ