Ցանկանու՞մ ես փրկությունդ պահել մինչև վերջ

600

«Որովհետև եթե նրա մահի նմանությունով նրա հետ տնկվեցանք,ապա նրա հարությանն էլ նման կլինինք։ Այս գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ, որ մեղքի մարմինը խափանվի, որ այլ ևս չծառայենք մեղքին» — Հռովմեացիս 6:5-6

Այս համարի մեջ հին մարդը նմանեցվում է մեղքի մարմնին:

Մեղքը Ադամի միջոցով տարածվեց մարդկանց վրա, և մարդիկ մեղանչեցին: Այսինքն մի մարդու միջոցով մեղքը տարածվել է հազարավոր մարդկանց, ազգերի, սերունդների մեջ: Աստծո խոսքը ասում է, որ ճիշտ նույն ձևով Աստծո շնորհքը և պարգևը Հիսուս Քրիստոսով կարող է տարածվել մարդկանց վրա: Եվ ինչպես մեղքի միջոցով մահն է գալիս մարդու վրա, որքան ավելի Քրիստոսով շնորհը կարող է տարածվել մարդկանց վրա:

Երբ Աստված Իսրայելի ժողովրդին հանեց Եգիպտոսից, ասեց, որ այդ տարին իրենց համար նոր ժամանակի սկիզբ լինի, այսինքն` նոր կյանք: Երբ նրանք անցան ծովը, փառաբանում էին Աստծուն, բայց անցավ որոշ ժամանակ և նրանց մեջ տրտունջ եղավ, նրանք ծարավից տրտնջացին: Այդ դժվարություններով անցկացնելով Աստված ուզում էր նրանց մաքրել ու սրբել:

Աստված մեզ հանել է աշխարհից ու ժամանակի ընթացքում մեր կյանքից մաքրում է սխալները: Երբ մեր կյնքում, որոշ բաներ ուշանում են, մենք սկսում ենք կիրառել աշխարհի` հին մարդու քայլերը: Եթե ուզում ենք մեր փրկությունը պահել մինչև վերջ`մեր հին մարդը պետք է մեռնի:

Երբ մենք Քրիստոսին ենք ընդունում մեր կյանքում, հները անցնում են և ամեն բան նոր է լինում:

 Արթուր Աղեկյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ