Չինաստանի քրիստոնյաների թիվը 100 միլիոն է

245

Սուրբ Հարության տոնի օրը` մարտի 27-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինի կաթոլիկ տաճարում մկրտվել է ավելի քան 100 մարդ:

Քրիստոնեություն ընդունող չինացիների թիվը մեծանում է: Ամեն տարի մոտավորապես 100 հազար  չափահաս չինացիներ են մկրտվում երկրի կաթոլիկ եկեղեցում: Հատկապես մեծ է մկրտվողների թիվը Սուրբ Ծննդյան, Հարության տոների օրերին: Եկեղեցու տվյալներով վերջին տարիներին միայն Հարության տոնի օրը մկրտվում է 20 հազար մարդ:

Չինաստանի կոմունիստական ղեկավարությունը մտահոգված է քրիստոնյաների թվի աճով: Որոշ տվյալների համաձայն ներկայումս քրիստոնյաների թիվը Չինաստանում հասնում է 100 միլիոնի: Ի դեպ Չինաստանի կոմունիստական կուսակցության անդամների թիվը կազմում է 85 միլիոն:

Մեկնաբանություններ