Ճիշտ սնվելուն վերաբերող օգտակար խորհուրդներ

504
  • Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ լվանալ հոսող ջրով: Սննդամթերքը պահել փակ տարողություններում աղտոտումից խուսափելու համար:
  • Արագ փչացման ենթարկվող սննդամթերքը պահել սառնարանում:
  •  Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին:
  • Աղցանները մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ:
  • Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը նախապես եռացնել 20-25 րոպե:
  • Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը, բացառել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի համատեղ պահպանումը սառնարանում:
  • Սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի (կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն և այլն) փոփոխության դեպքում այն չօգտագործել:
  • Սնվել թեթև, քիչ քանակությամբ, չխառնելով կերակրատեսակները:
  • Աղիքային վարակիչ հիվանդությունների, թունավորումների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի:
  • Ուտելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով: Եթե տանը կա աղիքային վարակիչ հիվանդությամբ չհոսպիտալացված հիվանդ, ապա անհրաժեշտ է. ա) հիվանդի սպասքը և մյուս պարագաներն առանձնացնել և ախտահանել (եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ախտահանիչ լուծույթի մեջ), բ) խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները, գ) բնակարանում բոլոր մակերեսները սրբել ախտահանիչ լուծույթում թրջված լաթով, դ) հիվանդի ներքնահագուստը և անկողնային սպիտակեղենը լվանալուց առաջ եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ախտահանիչ լուծույթի մեջ: Միաժամանակ, խմելու ջրի համի և գույնի փոփոխություն և նստվածք նկատելու դեպքում ջուրը չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո և անհապաղ ահազանգել համապատասխան կազմակերպություններին:

Աղբյուր՝ blognews.am

Մեկնաբանություններ