Ինչպես է ցինիզմն ազդում եկամտի վրա. հոգեբաններ

240

Շրջապատի նկատմամբ մշտապես ցինիկ վերաբերմունքը

ի վերջո հանգեցնում է մարդու եկամուտների նվազեցման՝ պնդում են գերմանացի հոգեբանները: Այս թեմայով հետազոտությունը ներկայացված է Journal of Personality and Social Psychology ամսագրում:

Իրենց հիպոթեզը գիտնականները ստուգել են մի քանի մեծածավալ տվյալներով: Ամերիկացիների մոտ ցինիզմը կապված է եղել եկամուտների ցածր մակարդակի հետ: Գերմանիայում բարեհոգի և վստահող մարդիկ ամսական միջինը 300 դոլարով ավելի են վաստակել ցինիկներից: Գիտնականները համեմատել են 41 երկրների տվյալները և պարզել, որ միայն այնպիսի երկրներում են նրանք մյուսների չափ վաստակում, որտեղ հասարակության մեջ գերակշռում են ցինիկ տրամադրությունները, իսկ բարեգործությունը հազվադեպ երևույթ է:

minimum-wage-moneyՑինիզմը թույլ չի տալիս մարդկանց շատ վաստակել, որովհետև նրանք չեն վստահում ուրիշներին և բաց են թողնում բարեկամներից օգնություն ստանալու հնարավորությունը: Նրանք մարդկանց գործունեությունում տեսնում են միայն վատը, չեն մասնակցում կոլեկտիվ գործերին, շատ մեծ ռեսուրսներ են ծախսում ինքնարդարացման վրա՝ ի վնաս իրենց մասնագիտական աճի:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ