Ծոմի և աղոթքի օրագիրը. Օր երրորդ

486

Հայաստանի «Նոր Սերունդ» եկեղեցու կայքը գրում է․

Ծոմի և աղոթքի երրորդ օրվա հավաքում երկրպագությանը հաջորդեց եկեղեցու ավագ ծառայողների զորավոր աղոթքը: Ներկաները, լցված Սուրբ Հոգով, միաբանվել էին աղոթքին ու բացել էին իրենց սրտերը Աստծո առաջ:

Աստծո սիրառատ ներկայության ներքո, հույզերի և զգացմունքների մթնոլորտում եկեղեցու հավատացյալները անմնացորդ տրվել էին աղոթքին: Շատերի սրտները փշրվեցին Աստծո առաջ, աչքերին հայտնվեցին արցունքներ և ծունկի իջան Աստծո զորության առջև:

Հովիվը թեև խոսք էր պատրաստել, սակայն աստվածային ներկայության մեջ Սուրբ Հոգու առաջնորդությամբ օրը հիմնականում նվիրվեց աղոթքին ու երկրպագությանը:

Աղոթքի մեջ հովիվը մեջբերեց Հայտնության գրքի 7:13, 14 խոսքերը՝

«…Սորանք, որ սպիտակ հանդերձներ են հագել…, Սորանք են որ գալիս են այն մեծ նեղութիւնից, եւ իրանց հանդերձները լուացին եւ սպիտակացրին Գառի արիւնով»:

Սպիտակ հանդերձների խորհուրդը նույն այլակերպությունն է Աստծո փառքի մեջ:

Մենք ուզում ենք, որ մեր հադերձները լվացվեն ու սպիտակեցվեն Հիսուսի արյունով: Մենք ուզում ենք, որ մեր անունները գրված մնան Կյանքի գրքում: Մեր հավատը կրոն չէ, «հաջորդ կյանք» չէ, հոբբի չէ:

Մեր հավատը հավիտենության ուղին է:

Աղբյուր՝ newgeneration.am

Մեկնաբանություններ