Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետարանչականի 100-ամյակի առթիվ

486

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին՝ կազմակերպության 100-ամյա տարեդարձի առիթով. տեղեկացնում է amaa.am-ը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժա՛ն պարոն Զավեն Խանջյան,

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության՝ հայ ժողովրդի հանդեպ անցած 100 տարիների հավատի և ծառայության վաստակը Աստվածային սիրո իրեղեն վկայություն է և արժանացել է մեր ժողովրդի երախտագիտությանը։

Մեծ է Ընկերակցության դերը նաև հայապահպանության, աշխարհասփյուռ մեր հայրենակիցների կրթության, քրիստոնեական դաստիարակության և մշակութային կյանքի կազմակերպման գործում։ Վստահ ենք, որ հայրենի իշխանությունների հետ գործակցությամբ, ինչպես անցած 30 տարիներին, այնպես էլ այսուհետ, կիրագործեք բազմաթիվ համատեղ ծրագրեր՝ հանուն մեր ժողովրդի բարեկեցության ու հայրենիքի բարօրության։

Շնորհավորելով Ընկերակցության 100-ամյա հոբելյանի առիթով՝ մաղթում եմ ձեզ հետագա բեղմնավոր աշխատանք և նորանոր ձեռքբերումներ ձեր գործունեության բոլոր ասպարեզներում։

Հարգանքով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մեկնաբանություններ