Յուրաքանչյուրս հույսի և քաջալերանքի կարիք ունի. CrossNews.am-ը հյուրընկալեց «Ամենօրյա հույսի ուղերձ» գրքի հեղինակ Արտավազդ Թադևոսյանին

563

CrossNews.am-ը գրում է․

Վերջերս լույս տեսավ հովիվ Արտավազդ Թադևոսյանի «Ամենօրյա հույսի ուղերձ» գիրքը: Այն կազմված է հեղինակի վերջին տարիներին արված խոհերից, գրառումներից, որը հավաքվել ու ամբողջացվել է մեկ ժողովածուի մեջ՝ հասանելի լինելու գրքասեր քրիստոնյաներին: Այն հիմնականում ուղղված է հավատացյալներին, ովքեր հույսի, քաջալերանքի, ոգեշնչման, զորության ու հավատքի ամրացման կարիք ունեն:

Այս առթիվ մեր խմբագրությունը հյուրընկալել էր հեղինակին ու զրուցել ինչպես գրքի, այնպես էլ մեզ և մեր ընթերցողներին հետաքրքրող մի շարք հարցերի շուրջ:

– Ինչո՞վ է պայմանավորված գրքի վերնագիրը, ո՞րն է ասելիքն ու նպատակը:

– Գրքի նպատակը հույս փոխանցելն է: Երբեմն մենք չենք նկատում ընկածին, մերժում ենք կարիքավորին, դատում ենք, քննադատում ենք: Փոխարենը ձեռք մեկնելու և օգնելու՝ հանդիմանում ենք, մինչդեռ Քրիստոսը նրանց կբարձրացներ, կքաջալերեր, առաջ կտաներ: Ամեն ժամանակ չի, որ պետք է հանդիմանել, հանդիմանությունը լավ է, երբ կառուցողական է, բայց երբեմն դա այդպես չի լինում: Լինում է, որ մարդը հասկանում ու գիտակցում է, որ ինքը ընկել է, սայթաքել է, գուցե ինչ-ինչ պատճառներով է հայտնվել այդ վիճակում, ու անհրաժեշտ է այդ մարդուն ուղղակի բարձրացնել, աղոթել նրա համար և ձեռք մեկնել, այլ ոչ թե միայն հանդիմանել ու հանդիմանել:

Նաև իմ նպատակն է այս գրքի միջոցով ցույց տալ, որ Աստված ծրագիր ունի մարդու համար: Ինչպիսի վիճակում էլ մենք լինենք, որքան էլ հուսալքված լինենք. ընկած լինենք, Աստված, միևնույնն է, ծրագիր ունի բոլորիս համար: Ցանկությունս է՝ օգնել ընթերցողին գալու այդ համոզմանը, որ եթե մարդիկ երես են դարձրել իրենցից, Աստված հաստատ երես չի դարձնի:

Յուրաքանչյուր հոգևոր մարդ կարիք ունի ամենօրյա քաջալերանքի, որևէ ուղղություն տվող խոսքի, հորդորի, կարիք ունի հիշելու Աստծո խոստումները… Կարծում եմ՝ գրքի ընթերցանությունը կնպաստի նաև այս՝ վերը թվարկածներիս:

– Իսկ ինչպե՞ս եք ընտրել օրվա նյութերը: Կա՞ն հստակ որոշված օրվա ուղերձներ:

Ամենօրյա ուղերձները վարդապետական, ապոլոգետիկ և բացատրական նյութեր չեն: Հնարավոր չէ կարճ ուղերձի մեջ անդրադառնալ որևէ թեմայի և ամբողջությամբ բացատրել, այսինքն՝ եթե գրում եմ որևէ թեմայի մասին, դա չի նշանակում թե այն ամբողջական է և այդ թեմայի մասին՝ միակ ճշմարտությունն ու բացատրությունը: Օրերի հատուկ ընտրություն չի եղել, թեև կան առանձնացված պատգամներ, որոնք վերաբերում են կոնկրետ օրերի՝ Սուրբ Ծնունդ, Հարություն…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ crossnews.am կայքում

Մեկնաբանություններ