Դաստիարակության 5 սխալ, որոնք երեխաներին խանգարում են հասնել հաջողությունների

381

Սիրելի՛ ընթերցող:

Գուցե այսօր շատ ծնողներ չեն ցանկանում համակերպվել այն մտքի հետ, որ կարող են սխալվել իրենց երեխաների դաստիարակության հարցում, բայց կյանքի փաստերը մեզ ցույց են տալիս, որ դա հնարավոր է, և հոգեբանների ուսումնասիրությունների արդյունքում հատուկ շեշտադրվել են այս 5 սխալները, որոնք ներկայացնում ենք ձեզ:

1. Մենք արգելում ենք նրանց դիմել ռիսկային գործողությունների:

Մենք ապրում ենք ժամանակակից աշխարհում, որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է լինել վտանգավոր: «Անվտանգությունն ամենաառաջնայինն է» կարգախոսը ավելի ու ավելի է մեծացնում երեխաներին կորցնելու  վախը և այդ պատճառով մենք շրջապատում ենք նրանց համընդհանուր խնամքով և հոգատարությամբ: Եվրոպացի հոգեբանները պսրզել են, որ եթե երեխան իր մանկությունում երբեք չի խաղում բակում, չի ընկնում, երբեք չի ստանում մարմնական վնասվածքներ, ապա հաճախ տառապում է ֆոբիաներով: Երեխան պետք է ընկնի, որպեսզի հասկանա, որ դա նույնպես կարող է պատահել: Պատանիները պետք է վերապրեն առաջին սիրո դառնությունը, որպեսզի ձեռք բերեն հուզական հասունություն, որն անհրաժեշտ է հետագայում երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու համար: Երեխաների կյանքում վերացնելով ռիսկի գործոնը, մեծահասակները ծնում են նրանց մեջ հպարտություն, որը ապագայում փոխարինվում է ցածր ինքնագնահատականով:

2. Մենք միշտ շտապում ենք օգնության:

Այսօրվա երիտասարդ սերունդը չունի այն հմտությունները, որոնք բնորոշ էին նրանց 30 տարի առաջ: Երբ մենք բոլոր բարդ իրավիճակներում շտապում ենք օգնության երեխային և շրջապատում ենք նրան մեր չափազանց մեծ հոգատարությամբ, մենք զրկում ենք նրան ինքնուրույն դժվար իրավիճակից ելք գտնելու ունակությունից: Վաղ թե ուշ երեխայի համար դառնում է սովորական, որ միշտ ինչ-որ մեկը կգտնվի, ով կփրկի իրեն: Երեխան սկսում է մտածել, որ, եթե ինքը չհասնի իր նպատակին, ապա դա կանեն ծնողները, և նա մեծանում է ինքնուրույնությունից զրկված :

3. Մենք չափազանց հեշտ ենք հիանում մեր երեխաներով:

Երբ յուրաքանչյուր բանի համար, որն այդքան էլ մեծ ջանք չի խլել ձեր երեխայից, դուք արտահայտում եք ձեր մեծ հիացմունքը, երեխայի համար դառնում է դա սովորական և նրան թվում է, թե այդ կերպ պետք է արձագանքեն բոլորը, և չստանալով նմանատիպ արձագանք այլ մարդկանցից, նա սկսում է մտածել, որ միակ իրենով հիացողներն իր ծնողներն են: Այսպիսով երեխան սկսում է կասկածամտորեն վերաբերվել ծնողների օբյեկտիվությանը: Նրան դուր է գալիս, որ իրեն գովաբանում են, բայց սկսում է հասկանալ որ դա չի համապատասխանում իրականությանը: Հետագայում այս ամենը հանգեցնում է լուրջ բախումների մարդկանց կարծիքների հետ, ձևավորվում է ամեն ինչ չափազանցնելու սովորություն և նա սկսում է խուսափել իրականությունից:

4. Մենք չենք կիսվում նրանց հետ անցյալի մեր սխալներով:

Կգա ժամանակ, երբ առողջ դեռահասը կցանկանա տարածել իր թևերն ու ճախրել ազատության մեջ: Եվ մեծերը չպետք է արգելեն նրան դա անել: Իհարկե սա չի նշանակում, որ մենք դադարում ենք օգնել երեխային և աջակցել նրան կողմնորոշվելու իր համար անծանոթ խնդիրներում: Կիսվեք երեխայի հետ անցյալի ձեր սխալներով: Երեխան պետք է պատրաստ լինի հանդիպելու ձախողումների և կրելու իր որոշումների հետևանքները: Պատմեք նրան, թե ինչ եք զգացել դուք, երբ բախվել եք նմանատիպ խնդրի, ինչպես գտաք ելքն և ինչ դասեր քաղեցիք այդ ամենից:

5. Մենք չենք անում այն ամենն, ինչը սովորեցնում ենք մեր երեխաներին:

Որպես ծնողներ, մենք պետք է մոդելավորենք այն կյանքը, որը ցանկանում ենք մեր երեխայի համար: Մենք պետք է շրջապատի հետ մեր հարաբերություններում մնանք հավատարիմ այն ամենին, ինչը սովորեցնում ենք մեր երեխային: Հետևեք ձեր կյանքի յուրաքանչյուր մանրուքին, որովհետև դրանք աննկատ չեն մնում երեխայի կողմից: Ցույց տվեք նրան, թե ինչ է նշանակում անշահախնդրորեն օգնել մարդկանց : Դուք ձեր ապրած կյանքով վառ օրինակ եք ձեր երեխայի համար, ուստի գործնականորեն ցույց տվեք այն ամենն ինչը սովորեցնում եք երեխային:

Մերի Հովհաննիսյան

YEREVANSTYLE.COM

familyfoto7

 

Մեկնաբանություններ