Ինչո՞ւ Դավիթը չզարկեց Սավուղին

545

Երբ Դավիթը դեռ թագավոր չէր, նա օծվեց Աստծո կողմից որպես թագավոր պատանի հասակում:

Բայց Սավուղը ատեց Դավիթին և սկսեց հալածել, բայց ինչ-որ մի օր եկան ու Դավիթին ասացին, որ Աստված Սավուղին իր ձեռքն է տվել, նա մի պահ ուրախացավ, սակայն հետո հանդիմանվեց, նա գնաց և ասաց, որ Տիրոջ օծյալի վրա ինքը ձեռք չի բարձրացնի:

Շատ ժամանակ մենք կարծում ենք, որ ստեղծված իրավիճակը հնարավորություն է, սակայն պարզվում է, որ այդ «հաջողությանը» հասնելու համար հարկավոր են մարմնավոր քայլեր:

Վերահսկի′ր քո շահերը, քո շահերից բխող հանգամանքները ու իրավիճակները: Ինչպես դա արեց Դավիթը, երբ ընտրեց անապատային ու քարանձավային կյանքը և տարիներ շարունակ այդպես ապրեց, ինչո՞ւ, որովհետև նա որոշեց, որ Սավուղի վրա ձեռք չի բարձրացնելու:

Իսկ ի՞նչ կանեիր դու:

Երբ դու չես ձգտում շահի համար, ինչ որ քայլ անել, դու վստահում ես Աստծուն: Դավիթը կարող էր Սավուղին սպանելով բարձրանալ, այսինքն դիմացինին ցածրացնելով, վնասելով ինքը բարձրանար, սակայն այդպես չվարվեց: Նա ուներ հստակ սահմաններ իր առջևում:

Դանիելը իր ընկերների հետ որոշեց չուտել թագավորական կերակուրը, քանի որ իրենց օրենքներից դուրս էր, նրանք ունեին որոշված սահման իրանց առջևում: Կան սահմաններ, որ մեղք չեն, բայց պարկեշտ բաներ չեն և Աստծուն հաճելի չեն: Կան բաներ, որ միգուցե ճիշտ են, բայց քրիստոնյայի համար ճիշտ չեն:

Ավելի հեշտ է հրաժարվել, քան թե փորձել, նոր հրաժարվել: Ճնշի′ր մարմնին ու հաղթի′ր նրան:

Հիշի′ր, կան բաներ, որ մեղք չեն, բայց օգտակար ու պարկեշտ չեն:

Արտավազդ Թադևոսյան

Աղբյուր՝ VernatunChurch.am

Մեկնաբանություններ