Դենիս Պոդորոժնի.Չկա ընդամենը մեկ բանալի՝ բոլոր դռները բացելու համար

122

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ մարդկանց հայեցողությունները բազմազան են։

Եթե խորհրդային ժամանակաշրջանում մարդականց ավետարանելիս կարող էինք օգտագործել մեկ ճանապարհ բոլորի համար, ապա մերօրյա ժամանակներում այդ մեթոդն արդյունավետ չէ։
Հարկ է հաշվի առնել այն, որ մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ չկա ընդամենը մեկ բանալի՝ բոլոր դռները բացելու համար։
Մեր շուրջը գտնվող մարդիկ ոչ միայն պատկանում են տարբեր ազգությունների և մշակույթների, այլև նրանք ունեն տարբեր հայացքներ, սովորություններ ու նախապատվություններ, ուստի մենք կարիք ունենք հասկանալու մեր լսարանին՝ հաշվի առնելով այն միտումները, որ այսօր կան հասարակությունում և ԶԼՄ-ներում, և ըստ դրանց էլ պարզել, թե ինչ ճանապարհով կարելի է ավետարանել մարդկանց։
Մարդիկ կան, ում կարող ենք հասնել միայն համացանցի միջոցով, մարդիկ էլ կան, ովքեր բացարձակ առնչություն չունեն համացանցի հետ, և նման դեպքերում նրանց պետք է հասնել մեկ այլ ճանապարհով։
Ընդհանուր ավետարանչության ձև բոլորի համար, կարծում եմ, գոյություն չունի. այն շատ առանձնահատուկ ու անհատական է յուրաքանչյուրի համար։ Պարզապես պետք է փնտրել այնպիսի տարբերակներ, որոնք բարոյապես ճիշտ են, արդյունավետ և հասանելի տվյալ անձնավորության համար։

Աղբյուր՝ wolarm.org

Մեկնաբանություններ