Լվացում եւ վերածնունդ․ Դերեկ Պրինս

577
Derek Prince

Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է՝ փրկագնված, մաքրված Հիսուսի արյամբ։

Փրկության գործընթացը ներառում է լվացում և վերածնունդ։ «Ոչ թե արդարության գործերից, որ մենք արեցինք, այլ Իր ողորմության համաձայն փրկեց մեզ՝ (լվացնելով) կրկին ծնվելու ավազանով և Սուրբ Հոգու նորոգությամբ» (Տիտոս 3:5):

Եկեք համառոտակի նայենք այս հասկացողություններին՝ սկսելով լվացնել կամ մաքրել բառերից։ Ներքնապես մենք կեղտոտ ենք և մաքրվելու կարիք ունենք։ Միայն Տեր Հիսուս Քրիստոսի արյունն է, որ կարող է մեղավորին մաքրել իր բոլոր մեղքերից։ Ինչպե՞ս կարող ենք ընդունել այդ մաքրագործումը։ «Ապա եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ու արդար, որ մեր մեղքերը ների մեզ և մաքրի մեզ ամեն անիրավությունից» (1-ին Հովհաննես 1:9)։ Աստված ոչ միայն ներում է անցյալի համար, այլ Նա մեզ մաքրում է նաև մեղքի բոլոր պղծություններից։ Նույն գլխում Հովհաննեսն ասում է, որ Հիսուսի՝ Աստծո Որդու արյունն է, որ մաքրում է մեզ (խոսք 7)։

Այս գործընթացի երկրորդ հատվածը վերածնուննդն է կամ վերստին ծնունդը։ Հիսուսն ասաց Նիկոդեմոսին. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ՝ եթե մեկը վերստին չծնվի, Աստծո արքայությունը չի կարող տեսնել» (Հովհաննես 3:3): Սա մի ծնունդ է, որը գալիս է Աստծո թագավորությունից։ Քիչ անց Հիսուսն ասում է. «Մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը հոգի» (Հովհաննես 3:6)։

Երբ մենք ծնվեցինք մեր մորից, դա մեր ֆիզիկական մարմինների և մարմնավոր բնության ծնունդն էր։ Սա այն ծնունդը չէ, որը փրկություն է բերում։ Մենք պետք է ամբողջապես նոր կյանք ընդունենք, որը ծնվում է մեր մեջ Աստծո Հոգուց։ Սա վերածնունդն է կամ վերստին ծնունդը։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան և Քո Սուրբ Հոգու աշխատանքի համար։ Ես հռչակում եմ, որ Տեր Հիսուս Քրիստոսն իր արյամբ մաքրում է ինձ բոլոր մեղքերից, և ես ընդունում եմ վերստին ծնունդը՝ այն բացարձակ նոր կյանքը, որը ծնվում է իմ մեջ Աստծո Հոգուց։ Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է՝ փրկագնված, մաքրված Հիսուսի արյամբ։ Ամեն։

Աղբյուր՝ derekprincearmenia.com

Մեկնաբանություններ