Դու մտահոգվա՞ծ ես…

316

«Ձեր բոլոր հոգսը նրա վրա գցեց,որովհետև նա հոգս է անում ձեզ համար» — Ա Պետրոս 5:7

Մեր մտքերն ու անհանգստությունները հաճախ խոսում են, այն մասին, որ մեր հավատքը բացակայում է: Երբ Աստծո ներկայությունը մեզ հետ է, նշանակում է, որ մեր բոլոր խնդիրնեը և հոգսերը կարող են լուծվել:

Աստված գիտի մեր կարիքներն ու խնդիրները: Մենք մտահոգվում ու անհանգստանում ենք մեր խնդիրների համար, ու տեսնում ենք, որ այդ մտահոգությունը ոչինչ չի լուծում: Թվում է թե տարօրինակ կլինի, եթե չանհանգստանանք խնդիրների համար, բայց հաճախ մենք ինքներս խնդիրը այնքան ենք ծանրացնում, որ ավելի է բարդանում:

Աստծո խոսքը մեզ ցույց տալիս հեշտ ճանապարհ. գրված է, որ մեր հոգսը կարող ենք հանձնել Աստծուն: Մեր հայրը միշտ նայում ու հսկում է մեզ:

«Ուրեմն հոգս մի անեք ասելով, թե ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք։ Որովհետև այդ ամենքը հեթանոսներն են խնդրում. Որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը պետք է ձեզ» (Մաթևոս 6:31):

 Մովսես Առաքելյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ