Ձմռան մի ցրտաշունչ օր

696

Ձմռան մի ցրտաշունչ օր տաս տարեկան մի տղա ոտաբոբիկ կանգնել էր կոշիկի խանութի մոտ, նայում էր պատուհանից ներս և դողում ցրտից։

Մի կին մոտեցավ նրան և հարցրեց, թե ի՞նչ է անում։

— Խնդրում եմ Աստծուն, որ ինձ մի զույգ կոշիկ տա,- պատասխանեց տղան։

Կինը բռնեց տղայի ձեռքը, տարավ խանութ և վաճառողին խնդրեց բերել ջրով լի թաս, սրբիչ և գուլպաներ։ Այնուհետև կինը ծնկի եկավ, լվաց տղայի սառած ոտքերը, չորացրեց սրբիչով։ Հետո գնեց մի զույգ կոշիկ, հագցրեց գուլպաները, կոշիկները, շոյեց տղայի գլուխը և ասաց. «Իմ փոքրիկ ընկեր, դու հիմա չես մրսում, այնպե՞ս չէ»։

Երբ կինը պատրաստվում էր դուրս գալ, փոքրիկը վազեց, բռնեց ձեռքից և, արցունքոտ աչքերը նրան հառած, հարցրեց. «Դուք Աստծո աղջի՞կն եք»։

Մեր կյանքը ցո՞ւյց տալիս է արդյոք, որ մենք Աստծո որդիներն ու դուստրերն ենք։ Մեր գործերից հասկանո՞ւմ են մարդիկ արդյոք, որ մենք Նրա աշակերտներն ու հետևորդներն ենք։ Փառավորո՞ւմ է արդյոք մեր կյանքը մեր երկնային Հորը։

«Այսպէս լուսաւորէ ձեր լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, եւ փառաւորեն ձեր Հօրը որ երկնքումն է»։ — Մատթեոս 5:16

Ես Քրիստոնյա եմ

Մեկնաբանություններ