Մեր նպատակն է, որ ամեն հայ ճանաչի իր նախահայրերի հավատքը․ դոկտոր Նազարեթ Տարագճյան

0
559
Զրույց ԱՀԱԸ նախագահ՝ դոկտ․ Նազարեթ Տարագճյանի հետ

Ճեպազրույցներ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 170-ամյակի կապակցությամբ


Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 170-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսության ավարտին protestant.am կայքի լրագրողները ճեպազրույցներ ունեցան եկեղեցու առաջնորդների, հյուրերի, հոգևոր գործիչների հետ: Բոլորին դիմեցինք միևնույն հարցով.

Խնդրում ենք ձեր կարծիքը Ավետարանական եկեղեցու անցյալի և այսօրվա գործունեության, հեռանկարների և մարտահրավերների վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք ճեպազրույցներից առաջինը:

ԱՀԱԸ նախագահ՝ դոկտ․ Նազարեթ Տարագճյան

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության նախագահ՝ դոկտոր Նազարեթ Տարագճյան.

– Հայ Ավետարանական եկեղեցու՝ սկսած 170 տարի առաջ Կոնստանդնուպոլսի մեջ, 1846 թվից միակ մեծ և առաջին նպատակը եղած է Աստվածաշունչը ժողովրդին մոտիկացնելը, որպեսզի աշխարհիկ նոր մարդիկ Քրիստոսը ճանչնան եւ ըստ այդմ լավ քրիստոնեաներ ըլլան։ Մեր այսօրվա նպատակն ալ նույնն է, մենք անպատճառ մեր եկեղեցին մեծացնելու ետեւէ չենք, այլ մեր նպատակն է, որ ամեն հայ ճանչնա իր նախահայրերուն հավատքը, Աստվածաշունչը կարդա, դասեր քաղե և անոր թելադրանքներեն գործադրե իր կյանքի մեջ։ Այդ է մեր նպատակը, մեր երազը մեր ապագայի համար։

Protestant.am

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 170-ամյակ

Մեկնաբանություններ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ