Հայ Ավետարանական եկեղեցու գործը սկսած է հոգևոր զարթոնքի մտքով․ վեր․ դոկտ․ Փոլ Հայդոստյան

0
183
Հայկազյան համալսարանի նախագահ Վեր. դոկտ. Փոլ Հայդոստյան

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 170-ամյակի կապակցությամբ տարբեր ավետարանական գործիչներից վերցրած հարցազրույցների շարքում խիստ կարևոր է իր տեսակի մեջ միակ կրթական հաստատության՝ Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանի կարծիքը։

— Հարյուր յոթանասուն տարվա եկեղեցի է Հայ Ավետարանական եկեղեցին: Թերևս Միջին Արևելքի և Եվրոպայի շատ ավելի մեծ տարիք ունեցող եկեղեցիներու հետ բաղդատած երիտասարդ եկեղեցի կկոչվի, սակայն ավետարանական բարեկարգյալ եկեղեցիներու շարքին մեջ շատ ալ նոր չի սեպվի: 170 տարին բարեկարգության շարժման ընդհանուր հինգ հարյուրի մեջ, սա կարևոր թվական է: Հայ ավետարանական եկեղեցու գործը սկսած է հոգևոր զարթոնքի մտքով: Հոգևոր զարթոնք՝ այսինքն իր միտքն ունենալով, որ նախ մարդ-արարածին հոգին և միտքը պետք է արթնանան: Ետքը այդ արթնությունը պետք է ստեղծե հոգևոր և հավաքական հաղորդակցություն, և այդ հաղորդակցությունը պետք է փոխե նաև իր շրջապատը: Սա շարքով ես կտեսնեմ, որ նաև իրագործվեցավ հայ ավետարանական պատմության մեջ:

Այսօրվա մարտահրավերները և վիճակները. Ըսելու եմ, որ Հայ Ավետարանական եկեղեցին երկար տարիներու փորձ ունեցավ հաստատություններ պահելու, նամանավանդ կրթական և ընկերային ծառայություններու հաստատություններ: Կթվի, որ այս երկուքի մեջ էր, որ ամենեն երկարամյա հաջողություն արձանագրեցին:

Այլ հաստատություններ կամ այլ ծրագրեր սկսան և շուտ անցան, յուր ուժգնությունը չպահեցին: Օրինակի համար՝ հրատարակչականը, թարգմանչականը և այլն: Միշտ ունեցած է եկեղեցին այդ բաժինը, բայց կրթական և ընկերային ծառայության հետ սովորությունը չպահեց:

Հաջորդ զորությունը, որ ունեցավ Ավետարանական եկեղեցին, երիտասարդաց և պատանիների և մանուկներու առաքելությունն էր: Ես կը կարծեմ, որ վերջին տարիներին բավարար ուշադրություն չենք դարձրել երիտասարդներու, պատանիներու և մանուկներու երկարամյա դաստիարակությանը: Մենք շատ երկիրներու մեջ շեշտը կդնենք երիտասարդական, պատանեկան կամ մանկանց խումբերու վրա՝ կիրակնօրյա դպրոցներ և այլն, բայց կարճ ժամկետի վրա, այսինքն՝ այս տարի, մյուս տարի, երկու տարի, երեք տարի, հինգ տարի: Բայց ետքը ո՞ւր կը հասնինք: Սա մեր տկարություններեն մեկն է, որուն պետք է անդրադառնանք: Այսինքն՝ փոքրիկը որ կուգա կիրակնօրյա վարժարան, հետո կմիանա պատանեկան, երիտասարդական խմբի մը, անկե ետքը ես կնկատեմ, որ անցումը դեպի չափահաս հավատացյալի, եկեղեցական կյանքի մեջ մասնակիցի՝ սա թույլ կմնա:

Մյուս հարցը, որ Հայ ավետարանական եկեղեցու առջև է, տակավին դժբախտաբար 170 տարիներ ետք ՀԱԵ-ն կարգ մը շրջանականերու մեջ միշտ պետք է ըսե, որ ինքը իրավ եկեղեցի է: Ես կոչ կուղղեմ Հայ Ավետարանական եկեղեցուն, որ շատ ավելի ինքնավստահ և դրական ըլլա իր դերին մեջ, որովհետև ինքն ունի այս գեղեցիկ փորձը, Ավետարանի կորովը, և բարեկարգության և նորոգության մշտական քաղաքականությունը իր մեջ ունի արդեն՝ իր սահմանադրությունը, իր ներքին կանոնագիրը, կարտոնեն, որ ինք միշտ նորոգության մեջ ըլլա: Ուրեմն, իմ մաղթանքս 170-ամյակի առիթով այն է, որ փոխանակ մտածելու, թե ինչպես կրնանք մենք մեզ ավելիով հասնել այս աշխարհի մեջ, շեշտե եկեղեցին, որ ինչպես մենք մեր եկեղեցին կրնանք բարեկարգել, և ուրեմն ըկերությունը, մեր շրջապատը կբարեկարգվի նաև մեր բարեկարգումով:

Ասոնք կարգ մը մարտահրավերներ են: Թիվը մեծ կըրնա ըլլալ, և սակայն ես ուրախություն ունիմ ըսելու, որ 170 տարվա ընթացքին, բոլոր դժվարություններեն անկախ, կըլլան անոնք քաղաքական, տնտեսական կամ այլ, Հայ Ավետարանական եկեղեցին իբր փոքրամասնություն հսկայական աշխատանք տարած է, և ընդհարապես դուրսեն դիտողները ինձ կըսեն՝ երևի հայ ժողովուրդի մեկ երրորդը ավետարանակա՞ն են, որ այս աշխատանքները տարված են: Ես կըսեմ, որ թերևս երեք տոկոսը, թերևս չորս տոկոսը տարբեր երկիրներու մեջ, ոչ ավելին: Բայց Աստուծո միայն փառք պետք է տանք, որ հոյակապ հնարավորություններ ունեցավ այս եկեղեցին իր քրիստոնեական առաքելության մեջ և ազգակերտումին մեջ, որովհետև վերջ ի վերջո հարյուր-հազարավոր հայ մանուկներ և պատանիներ կրթություն ստացած են՝ դպրոցական կամ քոլեջական, Ավետարանի շնչով և բարեպաշտության կրթությամբ, և ասոնք մեր ժողովուրդին միայն օգտակարություն բերած են:

Protestant.am

Մեկնաբանություններ

NO COMMENTS

LEAVE A REPLY