Եկեղեցի՛, դու անպարտելի ես

553

«Այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան» — Մատթևոս 16:18

Դու անհաղթելի ես, եկեղեցի՛… Աստծո Խոսքն է ասում, որ դու անհաղթելի ես:

Հաճախ մենք նայում ենք ինքներս մեզ ու աշխարհի հետ որևէ տարբերություն չենք տեսնում. մենք ունենում ենք նույն խնդիրները, նույն հոգսերը, նույն հիվանդությունները…

Երանի՜ թե մենք նայեինք եկեղեցուն Քրիստոսի աչքերով:

Քանի դեռ դու վեմի վրա ես, դու անպարտելի ես, և Քրիստոսով կհաղթես մեղքին ու մահին:

Եկեղեցի՛, քո մեղքերը ներված են, քո հիվանդությունները բժշկված են, քո տրտմությունը վերցված է և դու այսօր առիթ ունես ուրախանալու, որովհետև դու Քրիստոսինն ես: Նա է, որ կառուցել է Եկեղեցին և այսօր պահում է այն:

Երբ կանգնում ես Աստծո առաջ աղոթելու, երախտագիտություն հայտնիր ոչ թե նրա համար, ինչ պատրաստվում է քեզ համար անել Աստված, այլ շնորհակալ եղիր արդեն Նրա արածների համար:

Էդուարդ Հարությունյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ