Եկեղեցին Հիսուս Քրիստոսի զինվորն է

462

Սատանան այսօր իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է եկեղեցու վրա և անդադար գործում է հոգևոր ծրագրում՝ նպատակ ունենալով տարբեր ձևերով քանդել Քրիստոսի մարմինը և Նրա կատարած գործը:

Այսօր շատ «քնած» քրիստոնյաներ այդ ամենը անգամ չեն էլ նկատում, և սատանան հաջողության է հասնում այն ոլորտում, որտեղ նրանք ամենից քիչ են սպասում:
Երբ մենք Սուրբ Հոգու զորությամբ զգեստավորվում ենք հոգևոր զենքերով, մեզ անհրաժեշտ է դրանք կրել մշտապես: Մենք չենք կարող մեզ թույլ տալ դուրս գալ ճշմարտությունից, քանի որ այդ ժամանակ մենք խոցելի կլինենք ստի ու մոլորության համար:

Մենք պետք է շարունակենք քայլել Տիրոջ արդարության մեջ, այլապես կքայլենք ինքնաարդարացման մեջ: Եթե մենք վայր գցենք հավատի վահանը, ապա անհավատությունն ու կասկածը կտիրեն մեզ:

Հատված Եփեսացիների ուղերձը թեմայից:

Միջազգային աստվածաշնչյան համալսարան

Մեկնաբանություններ