Եկեղեցին որպես հաղոդակցության ժողով

450

Տերը հաճախ իր ուշադրությունը կենտրոնացնում է եկեղեցու վրա: Ողջ տիեզերքում Աստծո համար ավելի կարևոր բան չկա, քան` իր եկեղեցին:

Եկեղեցին հաղորդակցության ժողով է: Քրիստոնյաների հետ հաղորդակցությունը, աշխարհիկ կյանքից տեղափոխում է հոգու կյանք: Քրիստոսի մարմնի հետ հաղորդակցությունը, մարդուն բերում է Քրիստոսի մեջ: Իրար հետ հաղորդակցության միջոցով է, որ պետք է երևա, որ Քրիստոսի մարմնից ենք:

Հաղորդակցությունը մեզ հոգևոր շինություն է տալիս: Եկեղեցին Քրիստոսի մարմնի անդամների հաղորդակցության ժողովն է: Աստծո ծրագիրը երբեք, լոկ ժողովին մասնակցելը չէ, այլ ավելին` նա ցանկանում է, որ յուրաքանչյուրս հաղորդակցվենք միմյանց հետ, միմյանց հետ սերտ հարաբերվելով է, որ աճ է երևում: Տերը դրել է յուրաքանչյուրիս մեջ միմյանց հետ հաղորդակցվելու կարիքը: Եթե չկա հաղորդակցություն, ուրեմն ես և դու դադարել ենք մարմնի անդամ լինելուց:

Սա Աստծո կամքն ու բնությունն է, որ յուրաքանչյուրս ուզում ենք հաղորդակցվել միմյանց հետ:

«Բայց ճշմարիտ լինելով սիրո մէջ աճենք նրանում ամեն բանով, որ է գլուխը՝ Քրիստոսը. Որից բոլոր մարմինը միասին կազմվելով և միասին հարմարվելով ամեն հոդվածի ձեռնտվությամբ ամեն մեկ անդամի ներգործության չափով մարմնի աճելը գործվում է՝ իր անձը սիրով շինելու համար» Եփեսացիս (4:15-16)։

Եկեղեցին շինվում է հաղորդակցության միջոցով: Եկեղեցին շենք չէ, այլ` յաղորդակցության ժողով: Եթե դու ներսից կարիք չես զգում եկեղեցու անդամների հետ հաղորդակցվելու, ուրեմն դու դուրս ես եկել այդ մարմնից:

Աստված եկեղեցին շինում է Քրիստոսի մարմնի հաղորդակցության մեջ: Եվ այդ հաղորդակցությունը մեր մեջ կյանք է լցնում:

 

Մովսես Առաքելյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

 

Մեկնաբանություններ