Երաժշտության տարբեր տեսակներն ունեն տարբեր նշանակություն

605

Գոյություն ունեն երաժշտության տարբեր տեսակներ, որոնք օգտագործվում են բարի և չար նպատակներով:

Հիշե՜ք՝ երաժշտությունն ինքնին ոչ բարոյական է, ոչ անբարոյական: Եթե այն բխում է անաստված մարդկանցից, և բառերը ևս անաստված են, ապա մենք՝ որպես քրիստոնյաներ, չպետք է այն լսենք և ընդունենք: Եթե երաժշտությունը չի փառաբանում և փառավորում Աստծուն, ապա այն անաստված է: Երրորդ տարբերակ չկա:

Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է երաժշտությունը օգտագործվում չար նպատակներով.
1) Ելից. 32:17-19-ում երաժշտությունը և պարերը ոսկե հորթի առաջ փառաբանում էին սատանային և ժողովրդին բերեցին գինարբուքի:
2) Ամովս 5:21-24-ում և 6:5-6-ում մենք տեսնում ենք, որ Աստված մերժեց տաճարի երաժշտությունը կեղծավոր մարդկանց պատճառով:
3) Կան ռոք երաժշտության որոշ տեսակներ, որոնց բառերը և երաժշտությունը անաստված են, այդ պատճառով բերում են դիվական ներկայություն:

Միջազգային աստվածաշնչյան քոլեջ

Մեկնաբանություններ