Երաժշտություն լսելն ունի ցավազրկող հատկություն

593

Երաժշտություն լսելը կարող է թեթևացնել սուր կամ քրոնիկ ցավը: Այսպիսի եզրահանգման են եկել Հարավային Կորեայի գիտնականները: 

Չնայած նրան, որ ուսումնասիրությունները միշտ չէ, որ նույն  արդյունքներն են ցույց տվել, սակայն մեծամասամբ  երաժշտություն լսելը գնահատման 10 բալանոց սանդղակով ցավի ինտենսիվությունը իջեցրել է 1 բալի:

Գիտնականների կարծիքով՝  երաժշտական թերապիայով զբաղվողներն ավելի քիչ են ցավազրկողներ օգտագործում: Որոշ ուսումնասիրություններ վկայում են, որ երաժշտություն լսելը  նվազեցնում է սրտի, արյան ճնշման և շնչառական ուղիների հետ կապված հիվանդությունները:

Աղբյուր՝ life.panorama.am

Մեկնաբանություններ