Երեխաները աղեղ են ձեռքի մեջ

168

Ընդունենք` ձեր երեխաները գուցե այնքան էլ «հրաշալի» չեն,

սակայն բաց մի թողեք հնարավորությունը` նրանց աղեղ դարձնել ձեռքի մեջ, ինչպես Աստվածաշունչն է ասում:

Պետք է խոստովանել, որ նրանք մեկը մյուսից լավն են: Մենք հատուկ զգացմունքով ենք մոտենում նրանց, սակայն դա չի նշանակում, որ նրանք մերն են՝ թեպետ մեզանից են ծնվել: 

«Ահա երեխաները Տիրոջ ժառանգությունն են. Որովայնի պտուղը Նրա պարգևը։
Ինչպես աղեղն է զորավոր մարդու ձեռքում, այնպես էլ երիտասարդ որդիները:
Երանի՜ այն մարդուն, որ իր կապարճը լցրել է նրանցով.
Նրանք չեն ամաչելու, երբ թշնամիների հետ խօսեն դարպասների մոտ»,-ասում է սաղմոսերգուն: Սաղմոս 127:3-5

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է գրված՝ «Երեխաները Տիրոջ ժառանգությունն են, պարգևը»: Մենք երբեք չէինք պատկերացնի այսպիսի համեմատություն: Փոխանակ երեխաներին համեմատելու խաղալիք նապաստակների հետ, նա ասում է, որ նրանք տիրոջից են, որպես աղեղ ձեռքի մեջ: Երեխաները աղեղ են նաև կապարճի մեջ: Հարց է առաջանում, ինչի՞ է պետք այսպես զինվելը:

Հին աշխարհում՝ դարպասը եղել է քաղաքի կարևոր մասը, որովհետև հենց այնտեղ են բնակիչները պաշտպանել իրենց տունը թշնամիներից: Օրհնյալ է եղել այն մարդը, որը իր որդիների հետ, կողք-կողքի կռվել է զավթիչների դեմ: Նրանք իսկապես պայքարել են կյանքի գնով, այլ ոչ թե նստել տանը՝ համակարգչի առաջ խաղեր խաղալու, կամ ծխախոտը բերանին թափառել փողոցում:

Հմայիչ և անպարտելի
Փոքրիկ ոտքերով տանը թփթփացնելը օրհնություն է Տիրոջից, իսկ անպարտելի երեխաների մասին խոստումը՝ հայտնություն: Երբ մենք հմայվում ենք նրանցով, հիշում ենք միայն Աստծու տված օրհնությունները: Կաղնու պտուղները գեղեցիկ են, բայց ծառը, որը պայքարում ու դիմանում է փոթորիկներին, պարզապես հրաշալի է:

Եթե մենք նայում ենք երեխաներին, որպես օրհնության, հիանում նրանցով, կարող ենք շեղվել ճշմարտությունից և չհասկանալ նրանց հիմնական առաքելությունը: Երեխաները հմայիչ են, երբ նրանք փոքր են, իսկ երբ փոքր են, անպաշտպան են: Այդ պատճառով էլ զգոն ծնողները միշտ հետևում են, որպեսզի նրանց ոչ մի վտանգ չպատահի:

Այս երևույթը ինքնին շատ լավ է, բայց այն երկար շարունակվել չի կարող: Եթե փորձենք անընդհատ նույն մոտեցումը ցույց տալ ոչ մի բարի բանի չենք կարող հասնել: Երեխաներին դաստիրակել այնպես, որպես թե նրանք միշտ վտանգի մեջ են, նշանակում է արհեստական վտանգը ստեղծել:

Վտանգի մեջ, թե՞ վտանգավոր…
Երբ նայում եք երեխաներին, դուք տեսնում եք, որպես հավանական զոհի,՞ թե հերոսի:՞ Հավատքի աչքերով կարելի է տեսնել, թե՛ մեկը, թե՛ մյուսը: Պետք է կրթել երեխաներին, քանի նրանք անպաշտպան են, հասկանալով, որ այսպիսի անօգնական վիճակի մյուս կողմում գտնվում է այն, ինչին մենք չենք ձգտում, նրանք դառնում են վտանգավոր:

Բոլոր քրիստոնեա ծնողները պետք է լուրջ և անկեղծ ընտրություն կատարեն: Դուք ուզում ե՞ք մեծացնել վտանգավոր երեխաների, թե այնպիսիներին, որոնք միշտ պետք է վտանգների ենթարկվեն: Իհարկե, եթե նրանք Հերկուլեսի նման դեռ օրորոցում վիշապին չեն կարողանում սպանել, նշանակում է նրանք վտանգի մեջ են հենց մանկությունից: Բայց ինչպիսի՞ն է ձեր վերջնական նպատակը:

Ուզում ե՞ք, որ նրանք հավատարմորեն ծառայեն Տիրոջը, երբ մեծանան: Ուզում ե՞ք, որ նրանք դառնան ողորկ քարեր Դվավթի Որդու պայուսակի մեջ: Թե՞ պարզապես հույս ունեք, որ նրանք կդառնան բարեկիրթ մարդիկ, որոնք լավ մասնագիտությամբ կաշխատեն իրենց համար և մեկ-մեկ էլ տոնական օրերին ձեզ այցելության կգան:

Սովորեցրե՛ք նրանց՝ վաղ մանկությունից
Հեշտ է երեխաների լուրջ դաստիրակությամբ չզբաղվել, հույս ունենալով, որ հետո կարելի է այն անել: Սակայն հետաձգելը այս հարցում շատ մեծ սխալ է: Ճիշտ մտածելը ամենամեծ դերն է խաղում՝ որոշում կայացնելու հարցում: Երեխաների դաստիրակության հարցում պետք է նման որոշում շուտ կայացնել:

Արդյոք դուք նրանց չե՞ք թողնում քաղաքի դարպասների մոտ, որպեսզի թշնամին նրանց սովորեցնի, թե իչպես լինել կյանքում: Ուզում ե՞ք նրանց տալ այնպիսի կրթություն, որի կենտրոնում Հիսուսն է և պատրաստում՝ ճակատամարտի: Քրիստոնեական կրթությունը ինձ ծանոթ է տասնյակ տարիներ և շատ եմ ուրախանում, երբ փոքրիկ երեխաները սուրբ գրքից հատվածներ են արտասանում:

Բայց, ավելի շատ ուրախանում եմ, երբ լսում եմ, թե ինչպես են հավատարիմ ու լավ կրթված երիտասարդները ճանաչում ճշմարտությունը և խոսում Նրա անունից: Նրանք քաղաքի դարպասների պահապաններն են, աղեղները, որոնք կարող են ցնցել ամբողջ աշխարհը: Ահա՛, թե ինչի մասին է խոսքը…

Դագլաս Ուիլսոնի ընտանեկան ծառայությունից

Թարգմանեց Մարատ Զաքարյանը

Մեկնաբանություններ