Երեխաների ինտելեկտը ձևավորվում է ինքնուրույնության շնորհիվ

326

Կանադացի գիտնականները պնդում են,որ խելացի երեխաներ ունենալու համար անհրաժեշտ է ավելի շատ ինքնուրույնություն տալ նրանց:

Հենց ինքնուրույն որոշումներ կայացնող երեխաներն են, որ ավելի արագ են զարգանում, կողմնորոշվում և կարողանում արդյունավետ կերպով ադապտացվել հասարակությունում:

Մասնագետները խորհուրդ են տալիս ծնողներին չխուսափել իրենց փոքրիկներին քաջալերելուց, նրանց ավելի շատ ինքնուրույնության դրդել և ամեն կերպ ոգևորել այդ քայլերը:

Ծնողները պետք է թույլ տան երեխաներին ամենափոքր տարիքից ինքնուրույն որոշումներ ընդունել, սակայն, իհարկե, չմոռանալով պահպանել վերահսկողությունը և անհրաժեշտության դեպքում զգուշորեն ուղղորդել նրանց:

Աղբյուր՝ Life.panorama.am

Մեկնաբանություններ