Ես եմ դուռը

125

«Ես եմ դուռը, եթե մէկն ինձանով ներս մտնի, կապրի: Կմտնի և դուրս կգա, արոտ կգտնի»: — Հովհ. 10:9

Այստեղ Հիսուսը նկատի ունի ոչ միայն Հորը տանող ճանապարհը, այլ նաև ցանկացած հարցի լուծման միջոցը: Մենք հանդիպում ենք ամենատարբեր դժվարությունների և հաճախ այնպիսի վիճակներ են պատահում, որ չգիտենք, թե ի՞նչ անենք, ո՞ր կողմ գնանք: Մեր միակ գնալու տեղը դեպի դուռն է՝ Հիսուսը: Այս դռնով մտնելիս կարող ենք արոտ գտնել, մեր անձերին ապահովություն և մեր հարցերին լուծում: Միայն այս դռնով ներս մտնելիս կարող ենք գտնել Աստծու ներկայությունը:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ