Ետ մի՛ նայիր

472

Ղովտը բնակություն էր հաստատել մի վայրում, որ լցված էր մեղքով ու պղծությամբ:

Ժամանակներ առաջ նա ընտրել էր բարեբեր ու գեղեցիկ Սոդոմը, սակայն Աստծո ծրագրերն այլ էին:

Աստված ուղարկում է իր հրեշտակներին, ովքեր Ղովտի, կնոջ ու աղջիկների ձեռքից բռնած դուրս են հանում այդ քաղաքից: Եվ Աստված մի պատվեր է տալիս Ղովտին՝ ասելով.

«Անձդ ազատելու համար փախի՛ր ու ետ մի՛ նայիր…» — Ծննդոց 19:17

Աստված մեզ հանել է աշխարհից՝ ազատագրելով աշխարհի պղծությունից ու չարությունից, և պատվեր է տվել մեզ՝ գնալ առաջ՝ այնտեղ, ուր Տերն է առաջնորդում, և երբեք ու երբեք ետ չնայել:

Լսի՜ր, եթե դու ուզում ես հնազանդվել Աստծուն, ուրեմն թող նա իր կրակով այրի ամեն մեղք ու պղծություն, որ ունեցել ես անցյալում: Թող քո սրտի մեջ տեղ չգտնեն Սոդոմ-Գոմորը, թող քո սրտում չմնան ցանկություններն ու փափագն աշխարհի նկատմամբ:

Եթե չդիմանաս գայթակղությանն ու ետ նայես, նայես դեպի աշխարհ, փորձես վերադառնալ անցյալիդ, հիշի՜ր Ղովտի կնոջը: Նա ևս դուրս եկ

ավ մեղքի աշխարհից, սակայն ինչ-որ բաներ թողել էր այնտեղ, որոնք էլ ստիպեցին, որ նա կանգ առնի ու ետ նայի: Արդյունքում նա դարձավ աղե արձան…

Դու կանչված ես աղ լինելու համար, բայց ոչ երբեք՝ աղե արձան: Երբ մենք լիովին չենք հրաժարվում մեղքից ու այն ամենից, ինչ կար աշխարհում, գուցե արտաքինից մենք պահենք «աղ» լինելու ձևը, բայց ավա՜ղ, դա կլինի ընդամենը քարացած, անշարժացած մի վիճակ, որ այլևս պիտանի չի լինի…

Այսօր Աստված քեզ նոր ուղի

է առաջարկում, մի նոր քաղաք, որտեղ չկա մեղք ու անօրենություն: Մի՛ վախեցիր քանդել անցյալի ամեն կապերը, ո՛չ ասել անցյալի ամեն մի մեղքին ու վատ սովորություններին, ու սկսել նոր կյանք և նոր ընթացք Հիսուս Քրիստոսի հետ: Օրհնյալ ու հաղթական օր եմ մաղթում:

Արմեն Նիազյան

Մեկնաբանություններ