Միջեկեղեցական երիտասարդական համաժողովում կծառայի Էվելինա Սամանեն

174

Երևանի «Նոր Սերունդ» Ավետարանական եկեղեցու կայքը գրում է.

Հունիսի 10-ին «Նոր սերունդ» եկեղեցում «Ահա Ես ամեն բան նոր եմ անում» համաժողովի շրջանակներում տեղի է ունենալու միջեկեղեցական երիտասարդական ծառայություն, որտեղ ծառայելու է Լատվիայից Աստծո հզոր ծառա, միսիոներ, քարոզիչ Էվելինա Սմանեն:

Էվելինան մի երտասարդ աղջիկ է, ով իր կյանքը ամբողջովին նվիրել է Աստծուն, Նրա Ժողովրդին ծառայելուն և միսիոներությանը: Նա իրական սիրո հեղաշրջում բերեց Աֆրիկայում՝ Տանզանիայում, երբ երիտասարդ միսիոներական թիմի հետ մեկնեց ծառայելու: Նրա ծառայությունների նշանաբանն է. գտնել և հասցնել հույսն անտեղ, որտեղ այն չի երևում:

Աֆրիկյան բազմաթիվ քաղաքներում,գյուղերում, որտեղ գտնվելը մարդկաին կյանքին, առողջությանը մեծապես վտանգներ է սպառնում, որտեղ բացակայում են անգամ ամենապարզ կենսական անհրաժեշտությունները, Էվելինան՝ իր թիմի հետ միասին խնամել է հիվանդների, երեխաների, Աստծո մեծ շնորհքի և ողորմության շնորհիվ` բազմապիսի օգնություններ հասցրել ծայրահեղ կարիքի մեջ գտնվողներին և ուղղորդել նրանց դեպի փրկությունը, ամայության մեջ կառուցել ջրհոր և եկեղեցիներ, որտեղ մարդիկ կկարողանան միաբան երկրպագել Աստծուն ևՆրա կենդանի Խոսքը լսել:

Եվրոպայից և ԱՄՆ-ից շատ եկեղեցիներ հրավիրում են Էվելինային ծառայելու իրենց քաղաքներում, ուսուցանելու, երիտասարդներին օգնելու աճել ու բարձրանալ, իր վկայություններով ու փորձով կիսվելու նրանց հետ: Վերջերս նա հրավերք էր ստացել այնպիսի աշխարհահռչակ քարոզիչներից՝ ինչպիսիք են Ջոն և Լիզա Բիվեռները, Ալեքսանդր Շեվչենկոն:

Կոնֆերանսից առաջ մենք զրուցեցինք Էվելինա Սմանեի հետ՝ իր սպասելիքների մասին, նաև մի քանի հարցեր ուղղեցինք նրան՝ ծառայությունների և միսիոներության մասին:

«Միսիոներությունը ուղևորութուն չէ, այլ այն կենսակերպ է: Ես հավատում եմ, որ ոչ թե գտնվելու վայրն է որոշում դու առաքելության մեջ ես թե ոչ, այլ՝ քո սիրտը: Յուրաքանչյուրս մեր առաքելությունն ունենք Աստծո կողմից: Մեր ամենագլխավոր առաքելութունն է սիրել Հիսուսին և Նրան հասցնել այն մարդկանց, ովքեր դեռ չեն ճանաչում Իրեն: Այդ պատճառով ոմանց համար իրենց առաքելությունը իրենց դպրոցներում է, ուսումնական հաստատություններում, աշխատավայրերում և այլն:

Իմ կոչն է երիտասարդներին, որպեսզի  նրանք Հիսուսին ասեն ԱՅՈ: Որպեսզի Աստծո օգնությամբ նրանք սկսեն կյանքը նայել հավիտենականության տեսանկունից: Ինչ կասենք մենք մի օր Նրան, երբ կանգնենք Իր երեսի առջև: Որ կյանքը միայն մեր և մեր ցանկութունների մասին չէ, ան առաջին հերթին Նրա մասին է, ով մեզ ստեղծել է: Եվ կարևոր է ապրել, կյանքում ընդունել որոշումներ՝ նայելով Հիսուսին: Որպեսզի ամեն բան փառավորի Նրան:

Իմ կոչն է երիտասարդներին, որպեսզի նրանք չվախենան խոնարհեցնել Հիսուսի առաջ ամեն ինչ. իրենց երիտասարդությունը , ժամանակը, տաղանդները, իրենց որոշումները: Քանի որ, երբ դու վերապրում ես Աստծո գերբնական սերը, սկսում ես հավատալ Նրան, իսկ երբ հավատում ես, ապա կարող ես տալ՝ վստահ լինելով, որ ամենն ինչ տալիս ես չի մահանա , այլ կյանք կստանա»:

Իսկ մեր այն հարցին, թե ինչ կցանկանա փոխանցել հայ երիտասարդներին՝ նախքան կոնֆերնսը, Էվելինան պատասխանեց.

«Իմ ցանկությունն է, որպեսզի երիտասարդները կոնֆերանսին գան քաղցով, խնդրեն Սուրբ Հոգուն իրենց ծարավ դարձնել Իր ներկայությանը, որովհետև Աստված հագեցնում է քաղցածներին և ծարավներին: Եվ որպեսզի նրանք ակնկալեն ու սպասեն ոչ թե մարդուց, այլ աղբյուրից՝ Հիսուսից, ևայդ դեպքում Նա անպայման կայցելի ու կլցնի նրանց»:

Միջեկեղեցական երիտասարդական ծառայությունը տեղի կունենա հունիսի 10-ին, ժամը 14:00-ին, Կայարանի մշակույթի տանը (Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ), որին  հրավիրված են երկու տասնյակ տարբեր եկեղեցիների և քրիստոնեական կազմակերպությունների երիտասարդեր։

Մասնակցի՛ր և դու։

Աղբյուր՝ newgeneration.am

Մեկնաբանություններ