Եղիցի լույս Հայոց աշխարհում․ Բանաստեղծություն

597

 

Մենք այս Նոր տարուն նոր կյանք ենք մտնում,
Եվ նոր օրհնություն խնդրում Քեզանից։

Մեր սիրելի Տե՛ր, ուզում եմ ասես՝
Եղիցի նոր լույս Հայոց աշխարհում։

Դու, արդարության ծագող Արեգակ,
Եվ առավոտյան մշտափայլ Աստղ։

Ուղարկի՛ր լույսդ, անհավատության խավարը ցրի՛ր,
Որ ազգիս համար լուսո և հուսո առավոտ բացվի:

 

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ