Եզրակացություններ

412

1. Հաճախ մեր առողջության հետ խնդիրներ են առաջանում այն պատճառով, որ մենք խախտում ենք Աստծո սահմանած օրենքները։

Երբ մենք ուտում ենք այնպիսի մթերքներ, որոնք օգտակար չեն առողջությանը, որոնցում քիչ չեն քիմիական միացությունները (ինչպես այսօրվա պատրաստվող շատ մթերքների մեջ), դա կարող է մեզ համար ավարտվել անբուժելի հիվանդությամբ։

2. Որոշում կայացրեք չպղծել ձեր մարմինը։

3. Երբ մենք պահում ենք մեր մարմնի խմանքի հետ կապվածԱստծո սկզբունքները , Նա, Իր հերթին կամրապնդի մեր առողջությունը հիվանդագին մանրէներին և վիրուսներին դիմակայելու համար։ Մեր օրգանիզմը կսկսի ավելի լավ աշխատել, հազվադեպ կխախտվի և ավելի քիչ կհոգնի(երկար կծառայի ձեզ)։ Աստծո կողմից տրված բացառիկ առողջություն ունենալը իրական է։

4. Մեր մարմինը պետք է ներդաշնակության մեջ լինի Աստծո Հոգու հետ։ Տերը մեզ տվել է հոգի, որը մեր ներսում պահում է կյանքը։ Հենց որ Նա վերցնի այդ հոգին, վրա կհասնի ֆիզիկական մահը։

5. Եվ վերջապես, մեր մարմինը պետք է ապրի հոգու և շնչի հետ կատարյալ ներդաշնակության մեջ։ Եթե մենք արհամարհում ենք մեր էության տեսակետերից որևէ մեկը, մենք չենք կարող լիակատարության հասնել։ Օրինակ, եթե մենք օգտագործում ենք մեր գիտակցության միայն քսան(20)տոկոսը, մնացած ութսունը ձանձրույթից ուժասպառ կլինի, ինչն անկասկած կազդի հոգու և մարմնի վրա։ Մյուս կողմից, եթե մենք Աստծուն նվիրում ենք մեր հոգևոր կյանքի աննշան մասը, մնացած մասը չի կարող ներդաշնակության մեջ լինել շնչի և մարմնի հետ։

6. Մենք պետք է ինքներս մեզ համար որոշենք, ինչ սնունդ պետք է օգտագործենք մարմնի, հոգու և շնչի համար։ Չի կարելի թույլ տալ ուրիշներին որոշել, թե որն է մեզ համար լավը։ Հրաժարվեք ընկնել գովազդի ազդեցության տակ։ Զանգվածային լրատվամիջոցները ամենևին էլ լավագույն ձևով չեն ազդում մեր վրա, որի արդյունքում, կրճատվում է մեր կյանքի տևողությունը հոգևոր հարաբերություններում կամ առողջության հարցերում։ Դրա համար, հետևեք Աստծո Խոսքին, քանի որ Աստված ավելի լավ գիտի, ինչն է մեզ համար օգտակար, ինչը` ոչ։

7. Մարմնի, հոգու և շնչի ներդաշնակության գաղտնիքը նրանում է, որպեսզի թույլ տանք կենարար Աստծո Հոգուն սնել Իրենով մեր ողջ էությունը, մինչև վերջին բջիջը (Կող.1։9-12)։

Միջազգային աստվածաշնչյան համալսարան

Մեկնաբանություններ