Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել սիրիական ճգնաժամի հարցում խաղաղ լուծում գտնել

289
Rome

«Անհրաժեշտ է հաղթահարել անտարբերությունը և ամբողջ ուժով հաստատել, որ խաղաղությունը Սիրիայում հնարավոր է: Խաղաղությունը Սիրիայում հնարավոր է»,- РИА Новости-ի փոխանցմամբ` հայտարարել է Ֆրանցիսկոս պապը երեքշաբթի իր հղած ուղերձում, որը նվիրվում է սիրիացի ժողովրդին աջակցության միջազգային կաթոլիկ Caritas Internationalis բարեգործական կազմակերպության արշավի մեկնարկին:

«Բոլորը պետք է ընդունեն, որ Սիրիայում չի կարող ռազմական ճանապարհով լուծում գտնվել, այլ միայն քաղաքական: Միջազգային հանրությունը պետք է աջակցի խաղաղ բանակցություններին, որոնք կոչված են ազգային միասնության կառավարություն ստեղծելուն»,-հավելել է Հռոմի պապը:

Հռոմի սրբազան քահանայապետը կոչ է արել հավատացյալներին աղոթել Սիրիայում խաղաղության համար:

Աղբյուր՝ artsakhpress.am

Մեկնաբանություններ