Գազավորված քաղցր ըմպելիքները կարող են ագրեսիվ դարձնել երեխաներին

403

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ գազավորված քաղցր ըմպելիքները հինգ տարեկան երեխաների մոտ ագրեսիվության և անուշադրության հակում են առաջացնում: Այս մասին գրում է Pediatrics reports ամսագիրը:

Ուսումնասիրությունների համար 3000 հինգ տարեկան երեխաների ծնողներ լրացրել են հարցաթերթիկներ: Արդյունքում գիտնականները պարզել են, որ կապ կա գազավորված քաղցր ըմպելիքների օգտագործման և երեխաների ագրեսիվ վարքի միջև:

Բացառված չէ, իհարկե, որ պատճառը ոչ թե ըմպելիքն է, այլ առողջական խնդիրները, որոնց արդյունքում երեխաները դառնում են ավելի քմահաճ և հակում ունեն քաղցր ըմպելիքների նկատմամբ:

Այնուամենայնիվ, գիտնականները վստահեցնում են, որ այդ ըմպելիքներից հրաժարվելը միանշանակ բարերար ազդեցություն կունենա երեխաների վարքի վրա:

Խնդիրը կարող է պայմանավորված լինել դրանցում շաքարի մեծ պարունակությամբ. մեկ շիշ կոկա-կոլան պարունակում է 9 թեյի գդալ շաքար: Այդ ըմպելիքներից շատերը պարունակում են նաև կոֆեին, ինչը նույնպես վատ ազդեցություն կարող է ունենալ երեխաների վարքի վրա:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ