Գիտնականները անվանել են 5 պատճառ, թե ինչու է հարկավոր կարդալ

402

Yale University School of Public Health-ի գիտնականները հայտարարել են գիրք կարդալու օգտակարության մասին, հայտնում է gogetnews.info-ն:

Մասնագետները հետազոտություն են կատարել, որը ցույց է տվել, որ ընթերցանությունը երկարացնում է կյանքը: Մարդիկ, ովքեր ընթերցանության վրա ծախսում են շաբաթական նվազագույնը 3.5 ժամ, 23%-ով ավելի պակաս են ենթարկվում անժամանակ մահվան ռիսկի` համեմատած նրանց հետ, ովքեր ընդհանրապես չեն կարդում:

Բացի այդ, գիտնականները նշել են 5 պատճառ, ինչի համար հարկավոր է կարդալ:

Գլխավոր պատճառն այն է, որ գրքերը ազատում են սթրեսից, որն առաջացնում է հիվանդությունների մոտ 60%-ը:

Երկրորդ` ընթերցանությունը լավացնում է իմացական ֆունկցիաները և հիշողությունը:

Ընթերցանությունը նաև բարելավում է քունը, ինչը չի կարելի ասել սմարթֆոնի մասին:

Ընթերցանությունը բարելավում է սոցիալական հմտությունները, քանի որ կարդացող մարդիկ ընդունակ են ավելի լավ զգալու և հասկանալու, թե ինչ են մտածում ուրիշները:

Եվ վերջինը` ընթերցանությունը բարձրացնում է ընդհանուր ինտելեկտը:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ