Աստծո պատասխանը

1961

Բայց Նէեմանը բարկացաւ եւ գնաց՝ ասելով. «Ահա ես կարծում էի թէ անպատճառ ինձ մօտ դուրս կգայ եւ կկանգնէ ու իր Եհովայ Աստուծոյ անունը կկանչէ, եւ ձեռքը կդնէ այն տեղի վերայ, եւ այն ժամանակ բորոտութիւնը կբժշկէ։ Մի՞թէ Դամասկոսի Աբանա եւ Փարփար գետերը Իսրայէլի բոլոր ջրերիցը լաւ չեն. մի՞թէ նորանցում չէի լուացուիլ եւ մաքրուիլ»։ Եւ նա ետ դառաւ գնաց բարկութեամբ։

Դ Թագավորաց 5․11-12

Շատ հաճախ մենք մեր խնդիրները տանում ենք Աստծո առաջ՝ ունենալով մեր պատկերացումները, թե ինչպես պետք է պատասխան ստանանք…

Գրեթե միշտ մենք սխալվում ենք։ Ու երբ մեր պատկերացումները չեն համընկնում Աստծո լուծումների հետ, մենք սկսում ենք տրտնջալ, մեր միտքն ու սիրտը կորցնում են խաղաղությունը…

Բայց հիշե՛նք, որ մեր խորհուրդները Տիրոջ խորհուրդները չեն, և որ Տերն ամեն բան բարուն գործակից կանի… Ինչ խնդրի առաջ էլ կանգնած լինես, եթե քո խնդիրն աղոթքով տարել ես Տիրոջ առաջ, եթե բացել ես օրհնության պատուհանները, չմոռանա՛ս բացել նաև հեզության դուռը՝ պատրաստ լինելու ընդունելու Աստծո պատասխանը և վստահելու Աստծո տված պատասխանին…

Ու այդ պատասխանին սպասելիս, չսահմանափակե՛նք մեր Փրկչի հնարավորությունները մեր մարդկային մտքերով, ժամանակներով կամ եղանակով…

Պողոս Գալստյան

Մեկնաբանություններ