Գոհանում ենք Տիրոջից անցնող տարվա համար․ Արայիկ Թովմասյան

265

Սիրելի’ ընկերներ, Տարեմուտի նախաշեմին ցանկանում եմ շնորհավորել ամենքիս գալիք տարվա կապակցությամբ։

Գոհանում ենք Տիրոջից անցնող տարվա համար։ Գոհանում ենք, որ անցնող տարվա փորձությունները հաղթահարեցինք հավատով, սիրով, համբերությամբ։ Հավատքը, այն թանկարժեք զենքն է, որը շնորհված է մեզ՝ քրիստոնյաներիս։

Թո’ղ 2017 թվականը նշանավորվի մեզ համար որպես հավատքի փառահեղ վերելքի տարի։ Որովհետեւ ամեն ով որ Աստուածանից է ծնուած յաղթում է աշխարհքին. եւ սա է յաղթութիւնն, որ աշխարհքին յաղթեց, այսինքն մեր հաւատքը։

Շնորհավոր Նոր տարի, ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Արայիկ Թովմասյան

Մեկնաբանություններ