Գթասրտության նամակ (ֆիլմ)

425

Դժբախտ պատահարի հետևանքով կորցնելով որդուն՝ Մաք Մակդոնալդը հետագա 17 տարին գոյատևում է սրտաճմլիկ վշտի ու ցավի տառապանքով:

Սերն առհավետ լքում է նրա սիրտը՝ փոխարենը լցնելով խորին չարությամբ, նաև՝ Աստծո հանդեպ:

Կուրացնող զայրույթը պարզապես ոչնչացնում է նրան, կարիերան, ընտանեկան հարաբերությունները, ինչի հետևանքով նա լքում է կնոջը և բախտի քմահաճույքին թողնում երկրորդ որդու կյանքը:

Իրադարձությունները շրջադարձորեն փոխվում են, երբ Մաքը դառնում է Սեմ Ռայթի գործընկերը: Վերջինս հովվական ծառայություն է իրականացնում, և միևնույն ժամանակ աշխատում որպես ոստիկան:

Շուտով Սեմը սկսում է լրջորեն մտածել այն մասին, որ հնարավոր է իր իրական կոչումը ոստիկանությունում աշխատանքն է:

Կկարողանա՞ն արդյոք Մաքն ու Սեմը միաբանել իրենց ուժերը՝ անտեսելով երկուսի միջև առկա հսկայական տարաձայնությունները, տարբերությունները, մասնավորապես՝ ռասայական տարբերությունը…

Մեկնաբանություններ