Հագուստ

682

Եթե դուք քրիստոնյա եք, ձեր արտաքին տեսքը շատ կարևոր է։

Ժամանակ մի խնայեք, ընտրեք այնպիսի հագուստ, որը առավելագույն ձևով համապատասխանում է ձեր կազմվածքին։ Մեզ պետք է հագուստ, որը մարդկանց մոտ համապատասխան տպավորություն կթողնի և կընդգծի մեր արժանիքները։

Որոշ մարդիկ համարում են, որ պարտադիր չէ լավ տեսք ունենալ, սակայն դա սխալ համոզմունք է։ Մեր Աստված գեղեցկության Աստված է, Նա ցանկանում է, որ մենք` Նրա երեխաները, թե’ կին, թե’ տղամարդ մարմնավորենք այդ գեղեցկությունը։ Սակայն պետք չէ ընկնել նաև մյուս ծայրահեղության մեջ և չափից ավելի արտասովոր տեսք ունենալ` անհամեստ կամ փքված։

Պարզապես փորձեք ընդգծել ձեր արժանիքները, որպեսզի մարդիկ տեսնեն այն գեղեցկությունը, որը դուք երկար ժամանակ թաքցրել եք և որը աննկատ է մնացել։

Միջազգային աստվածաշնչյան համալսարան

Մեկնաբանություններ