Հակաքաղցկեղային հատկություններով համեմունք

162

Տեխասի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են հնդկական կծու պղպեղի հակաքաղցկեղային հատկությունները, հայտնում է newsyou.info-ն: Այս համեմունքի բաղադրության մեջ կա նյութ, որը դադարեցնում է ուռուցքի զարգացման համար անհրաժեշտ ֆերմենտի գործողությունը:

Հետազոտողները հատուկ սարքավորումներով ստեղծել են մոլեկուլյար կառուցվածքների մոդելներ, որոնք ստեղծում է հնդկական պղպեղը՝ մարդու օրգանիզմ հասնելով: Դրանք «խլացնում են» ֆերմենտները, որոնց միջոցով ձևավորվում և զարգանում են քաղցկեղային բջիջները:

Հնդկական կծու պղպեղը կարող է օգնել պայքարել շագանակագեղձի, կրծքագեղձի, ստամոքսի, հաստ աղիքի, թոքերի քաղցկեղի, լեյկեմիայի և գլխուղեղի ուռուցքների դեմ սկզբնական փուլում:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ