Հալեպի հայկական թաղամասում արկեր են պայթել

211

Հալեպ քաղաքի Միդան թաղամասում, որտեղ հիմնականում ապրում են հայեր և քրիստոնյա արաբներ, վերջին ժամերին երեք արկ է ընկել: Տուժածների մասին դեռ նորություններ չկան, փոխանցում է РИА Новости-ն:

Պայթունների ձայներ են լսվել նաև անցած գիշերվա ընթացքում: Հալեպում և Սիրիայի մնացած նահանգներում պաշտոնապես զինադաթար է հայտարարված, սակայն սիրիական զինվորական հրամանատարությունը քանիցս նշել է, որ գրոհայինների կողմից զինադադարի խախտման դեպքեր է արձանագրում:

Աղբյուր՝ araratnews.am

Մեկնաբանություններ