ՀԱԵ հովիվների ամենամսյա «Վերնատունը» Հանքավանում

300

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու պաշտոնական կայքը գրում է․

Մարտի 13-14-ը, Հանքավանի «Շողիկ» ճամբարում տեղի ունեցավ հերթական «Վերնատունը»: Այս անգամ էլ ՀԱԵ հոգեւոր հովիվներն ու պատրաստվողները հնարավորություն ունեցան 24 ժամ անցկացնել համատեղ աղոթքի, փառաբանության ու Աստծո Խոսքի սերտողության մթնոլորտում:

Վերնատան բանախոսը՝ ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը, առաջին դասախոսությամբ հովիվներին կոչ արեց վերաարժեւորել եւ ամուր հիմքերի վրա դնել անձնական աղոթքի փորձառությունը՝ հորդորելով աղոթել ոչ միայն ընտանիքի անդամների ու եկեղեցու, այլեւ պետության, իշխանավորների եւ երկրի խաղաղության համար:

Հովիվները հնարավորություն ունեցան սերտելու նաեւ հետեւյալ թեմաները՝ Քրիստոնեական մտածելակերպի հիմքերն ու դրանից բխող միտքը զարգացնելու կարեւորությունը, ինչպես նաեւ հովվի անձնական վկայությունն ու օրինակելի լինելու Աստծո պատվերը:

eca.am

Մեկնաբանություններ