Հանուն սոցցանցերի մարդիկ պատրաստ են հրաժարվել իրենց ընկերներից

190

Ամերիկացի գիտնականները հետազոտություն են արել պարզելու համար, թե ինչի են մարդիկ պատրաստ Wi-Fi ունենալու համար: Նպատակն է եղել պարզել, թե ինչից են ամերիկացիները պատրաստ հրաժարվել հանուն համացանցի:

Պարզվել է, որ հանուն համացանցի հարցվածների մեծ մասը պատրաստ է զոհաբերել անգամ իր ամենամտերիմ ընկերներին: Մարդիկ պատրաստ են անգամ հրաժարվել զուգընկերոջ հետ հարաբերություններից:

Հարցվածների մեծ մասը խոստովանել է, որ առանց ժամանակակից սմարթֆոնների 16 ժամից ավել չի կարող անցկացնել, այլապես սկսում է իրեն դժբախտ զգալ:

Աղբյուր՝ life.panorama.am

Մեկնաբանություններ