Մայրիկի հետ հարաբերությունները կարեւորելու մի քանի պատճառ

619
daughter

Երբ մենք չենք սիրում ու չենք հարգում մեր մայրիկին, ապա մենք ոչ թե նրան ենք վատություն անում, այլ ինքներս մեզ:

Մերժելով մեր ոչ կատարյալ մորը, մեր ամենամտերիմ ու հարազատ մարդուն՝ մենք հրաժարվում ենք այն սիրուց ու բոլոր բարիքներից, որոնք մեզ շնորհում է աշխարհը, մենք փակվում ենք ամբողջ աշխարհից ու կյանքից: Մայրիկին վերջնահաշիվ ներկայացնելով՝ մենք փակում ենք մեր սիրտը, ու մեր կյանքում պակասում է սերը, երջանկությունն ու առողջությունը: Սա հատկապես արդիական է կանանց համար, քանի որ մոր հետ վստահելի հարաբերությունները երջանկության ու ներդաշնակության հիմքն են: Ձեզ ենք ներկայացնում մոր հետ հարաբերությունները կարեւորելու հինգ պատճառ։

1. Ուղիղ ճանապարհ դեպի կանացի երջանկություն

Ասացեք ինձ՝ ինչ հարաբերություններ ունեք ձեր մայրիկի հետ, ու ես ձեզ կասեմ, թե որքանով երջանիկ կին եք դուք: Դրանում ես համոզվել եմ՝ խոսելով ամենատարբեր կանանց հետ, այսինքն՝ իմ անձնական փորձն էլ է ինձ նույնն ապացուցում: Հիմա կանացիության զարգացման համար շատ դասընթացներ կան: Սակայն ես վստահ եմ, որ պետք է սկսել ամենասկզբից՝ մայրիկի հետ հարաբերություններից: Դա է կանացի երջանկության հիմքը: Ինչո՞ւ հենց մայրիկի, այլ ոչ թե օրինակ ամուսնու: Որովհետեւ մայրը կանացի էության երկրային մարմնավորումն է: Հարգելով ու գնահատելով մորը՝ մենք մեր ներսում ստեղծում ու պահպանում ենք կանացիության, հանգստության ու խաղաղության արժեքները: Մոր միջոցով մենք միանում ենք մեր տոհմի կանացի էությանը, որը միլիոնավոր տարիների պատմություն ունի: Մենք սկսում ենք գնահատել զգացմունքները, հոգեկան անդորրը, ու մեր գիտակցությունը բացում է մեզ համար այն, ինչ առաջ փակ էր:

2. Գեղեցիկ ու առողջ մարմին

Առողջ մարմինը ինքդ քո նկատմամբ սիրո ստույգ վկայությունն է, գեղեցիկ մարմինը նաեւ կանանց սրտում տիրող խաղաղության ու սիրո արժեքների արտացոլումն է: Կանացի հիվանդությունները ազդարարում են, որ մենք լարված հարաբերություններ ունենք մայրիկի հետ, ում մերժում ենք, չենք ընդունում, որից նեղանում ենք: Եթե ծնողներին մեղադրենք, որ մեզ սխալ են դաստիարակել, որ մեր մեջ կանացիություն չեն սերմանել,  ոչ մի լավ արդյունքի չենք հասնի։ Որպես ծնող՝ նրանց արարքներն ու դրսեւորումները նրանց ճակատագիրն է, իսկ ձեր կարման ձեր արձագանքն է նրանց գործողություններին, ձեր մտքերն ու գործողությունները: Որքան շուտ սկսեք պատասխանատվություն ստանձնել ձեր հետ կատարվող իրադարձությունների համար, այդքան ավելի շուտ կսկսենք ապրել հասուն ու երջանիկ կյանքով:

3. Ջերմ ու մտերիմ հարաբերություններ սկեսուրի հետ

Պատկերացրեք մի իմաստուն մեծահասակ կնոջ: Նա սիրո ու խաղաղության մարմնավորում է: Նա տրամադրված է պոզիտիվ, վստահում է աշխարհին, ու աշխարհն էլ նրան հատուցում է ամենայն բարիքով: Երբեմն նրա ճանապարհին հանդիպում են ագրեսիա, վիրավորանք, բայց նման բացասական զգացմունքների ու դրսեւորումների հետեւում նա տեսնում է այդ մարդու թուլությունն ու նրա ցավը: Եվ քանի որ նա կին է, ուրմեն կարող է ընդունել ու ընկալել այդ ցավը: Մեզ հենց ցավն է սովորեցնում բացել մեր սիրտը: Եթե դուք պատկերացրեցիք նման կնոջ, ուրեմն մտածեք՝ արդյոք նա կարող է վիճել մեկ այլ կնոջ՝ օրինակ սկեսուրի հետ: Վեճեր կարող են լինել, եթե այդ կանանց մոտ տղամարդկային էներգիան է գերակշռում , ու նրանք միմյանց որպես մրցակիցներ են ընկալում: Եթե նրանք բացասական դրսեւորումների հետեւում սովորական մարդկային ցավ չեն տեսնում: Կանացի գլխավոր մկանը սիրտն է ու կարեւոր է այն կարողանալ բացել՝ հարգելով ու գնահատելով ինքդ քեզ ու քո մտերիմներին:

4. Ընտանիքի նյութական բարօրությունը

Բոլորս էլ երազում ենք այն մասին, որ մեր ամուսինները շատ փող վաստակեն, ու ապահովեն ընտանիքին: Իսկ ի՞նչ ենք մենք անում դրա համար: Սղոցում ենք, խորհուրդներ տալիս, քննադատում, համեմատում հարեւանի հետ, ով Լեքսուս ունի: Եվ այդ ամենը ոչ մի արդյունք չի տալիս: Բացի դրանից դա մեզ էլ է զրկում հանգստից ու երջանկությունից: Բայց մեկ ուրիշ ճանապարհ էլ կա՝ ճանապարհ դեպի սեր: Ինքն իր ներսում ստեղծելով կանացիության արժեքը, գտնվելով սիրո ու խաղաղության հոգեվիճակում՝ կինը բնազդաբար սկսում է իրեն ճիշտ պահել՝ ոչ թե քննադատել, այլ ոգեշնչել ամուսնուն, ոչ թե անհանգստանալ փողի մասին, այլ հավատալ ամուսնու հաջողությանը: Գտնվելով մոր հետ կոնֆլիկտի մեջ՝ չի կարելի հասկանալ, թե ինչ հսկայական ներքին ուժ է տալիս իսկական սերը՝ համբերատար ու ամենագութ: Մոր հետ նույնիսկ պարզապես սառը ու լարված հարաբերություններն արդեն իսկ արգելափակում են կանացի եռանդի հոսքը դեպի մեր հոգի:

Բացեք ձեր սիրտը ձեր մայրիկի առաջ, ու դուք կզգաք, թե ինչպես է աշխարհն ավելի բարի դառնում ձեր նկատմամբ, ու ինչպես է ձեր ընտանիքում բարօրություն սկսվում:

5. Հարմարավետ տուն, երջանիկ ընտանիք

Ի՞նչ է հանգիստը: Դա ուղեւորություն չէ դեպի սարեր կամ ծով, այլ զգացողություն, որ քեզ ընդունում են, եւ երբ դու անկեղծ ես՝ հոգով ու մարմնով: Հենց այս մասին են երազում մեր հարազատները: Իսկ որտեղի՞ց կարելի է գտնել ուժեր՝ հարազատների՝ ամուսնու ու երեխաների թուլություններն ընդունելու համար: Ես միայն մեկ պատասխան գիտեմ՝ քո մորը ընդունելու ու հարգելու, նրա առաջ գլուխ խոնարհելու միջոցով: Նրա թուլությունները ընդունելու ու դրանց սիրով վերաբերվելու, չդատապարտելու ու չմեծամտանալու միջոցով: Հենց մոր հետ հարաբերությունների միջոցով ենք մենք սովորում սիրել, բացել մեր սիրտը, սովորում ենք հանգիստ ու սիրով ընդունել ուրիշի թերությունները: Այս կանացի հատկանիշներն են հենց երջանիկ ընտանիքի հիմքը: Այն ընտանիքի, որտեղ կինը հարգում է իր ամուսնուն, իսկ նա էլ ուրախությամբ է ստանձնում ընտանիքի պատասխանատվությունը, որտեղ երեխաները հարգում են իրենց ծնողներին:

Աղբյուր՝ style.news.am

Մեկնաբանություններ