Հարուստը (առակ)

743

Չքավոր մի քրիստոնյա գալիս է հրաշագործություններով ու բժշկություններով հայտնի վանականի մոտ ու հարցնում.

-Զարմանալի է, ինչո՞ւ է Աստված քեզ այդքան շնորհներով հարստացրել, իսկ ինձ ոչինչ չի տվել: Դրա փոխարեն, եթե ինձ էլ մի փոքր հարստություն, ունեցվածք տար, այդժամ ես այսքան կարիքավոր չէի լինի. այնքան շատ գործեր կանեի, որ ամենուր բոլորն Աստծու անունը կփառաբանեին:

Վանականը պատասխանում է.
-Իրականում դու աղքատ չես, այլ շատ ունևոր ես. հարուստ ես քո «ես»-ով: Երբ դրանից աղքատանաս և իսկապես աղքատ դառնաս, այդժամ Աստված էլ քեզ հարուստ կդարձնի իր շնորհներով:

Հովհաննես Մանուկյան

Մեկնաբանություններ