Հատում (ֆիլմ)

416

Յունսուն՝ կնոջ և տղայի հետ, ապրում է հանքափորների բնակավայրում, որ գտնվում է Հյուսիսային Կորեայում: Չնայած, որ ընտանիքը աղքատ էր, սակայն վերջինս իրեն համարում էր երջանիկ և գոհանում ունեցածի համար:

Ամեն բան հրաշալի էր ընթանում մինչ այն պահը, երբ Յունսուի կինը՝ հղի վիճակում, հիվանդանում է պալարախտով (տուբերկուլյոզ): Իր երկրում Յունսուն ոչ միայն չի կարողանում որևէ դեղամիջոց գտնել կնոջ համար, այլև չի կարողանում հոգալ ընտանիքի նվազագույն կարիքները:

Գտնվելով անհուսալի վիճակում՝ նա որոշում է փախչել Չինաստան՝ փոքր-ինչ գումար վաստակելու համար: Եվ  այդպես էլ անում է, սակայն, ցավոք, իր վաստակած չնչին գումարը հետդարձի ճանապարհին կորցնում է:

Չկարողանալով տուն վերադառնալ դատարկ ձեռքերով՝ նա համաձայնում է մեկնել Հարավային Կորեա:

Մեկնաբանություններ