Հիշի′ր որտեղից վայր ընկար

0
115

«Բայց քեզ դեմ այս ունիմ,որ քո առաջին սերը թողել ես։ Արդ հիշիր, թե որտեղից վայր ընկար, և զղջա, և առաջի գործերն արա. ապա թե ոչ՝ կգամ շուտով քեզ մոտ, և քո ճրագակալը կշարժեմ իր տեղիցը եթե չապաշխարես»: — Հայտնություն 2:4-5

Այս խոսքերը ասվում էր Եփեսոսի եկեղեցուն: Նրանց սերը սառել էր, այսինքն նրանք նույն կերպով չէին սիրում Աստծուն, ինչպես ժամանակներ առաջ, նույն ոգով չէին փնտրում Նրան ու նույն աղոթքի կյանքը չունեին:

Հաճախ մենք հիշում ենք մեր անցյալը և երբեմն երանի ենք տալիս, նախկին հավատքի, աղոթքների ու հաստատության համար: Բայց երանի տալու փոխարեն պետք է փորձենք այսօր վերականգնել այդ ամենը: Գտնենք, թե ինչն է պատճառ եղել, որ մեր սերը պաղել է, ուպեսզի կարողանանք վերականգնել այն:

Երբ Հիսուսը մարդուն կանչում է ապաշխարության, առաջնայինը ոչ թե նրան փոխելը, օրհնելը ու փրկելն է լինում, այլ գլխավորը` Հիսուսը ուզում է ինքը իրեն և իր Հորը հայտնել մարդուն: Նա եկավ աշխարհ, որ մարդիկ ճանաչեն Աստծուն, և Նրա մեջ կա, թե ′ փրկությունը, թե′ օրհնությունը և թե′ հաջողությունը:

Մենք երբեմն կարիք ունենք, թարմացնելով անցյալը, վերադասավորել ու վերականգնել այն` ինչ ունենք այսօր:

Արտավազդ Թադևոսյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ