«Հիսուս ունեմ»․ Խաչատուր Չոբանյան եւ Մերի Հովհաննիսյան (տեսահոլովակ)

1361

Խոսքերի հեղինակ՝ Օֆիկ Մարտիրոսյան
Երաժշտությունը՝ Մարիամ Հարությունյանի
Գործիքավորումը՝ Maranata Studio (տնօրեն՝ Խաչատուր Չոբանյան)

ՀԻՍՈՒՍ ՈՒՆԵՄ

Մերկ ենք եկել, մերկ կգնանք աշխարհից,
Չունենք ոչինչ, բացի մի թանկ պարգևից,
Հիսուս Տերը տվեց անգին փրկագին՝
Սուրբ արյունը, որ կուլ չերթանք դժոխքին: (2)

Հիսուս ունեմ (3) երկնքում,
Հիսուս ունեմ (3) իմ սրտում:

Պարծենալու ոչինչ չունենք աշխարհում,
Ո՛չ գանձ ունենք, ո՛չ գոհարներ անհատնում,
Պարծանքը մեր Հիսուսն է՝ Աստծո Որդին,
Որ մեզ տվեց ուղեգիրը երկնային: (2)

Թշվառ էինք այս ճամփեքում մոլորված,
Պանդուխտներ ենք՝ այս աշխարհում հղփացած,
Թող մեզ տանի ճանապարհը Հիսուսին,
Թող միշտ գործի Աստծո պարգև Սուրբ Հոգին: (2)

Մենք ծնված ենք, նոր ենք ծնված Հիսուսով,
Փրկվեցինք Նրա տված շնորհքով,
Մենք կյանք ունենք, մենք գործ ունենք երկնքում,
Հիսուս ունենք ու վիշտ չունենք աշխարհում: (2)

Մեկնաբանություններ