Հնարամիտ վաճառականը

351

Այս պատմությունը եղել է վաղ անցյալում:

Մի ամառային շոգ օր, ալեհեր ծերունի փողոցում նստած ձմերուկ էր վաճառում։ Հենց ձմերուկների մոտ տեղադրված էր մի ցուցանակ, վրան գրված` մեկ ձմերուկն արժե երեք ոսկեդրամ, երեքը՝ տասը ոսկեդրամ։

Փողոցով քայլող ինքնահավան մի երիտասարդ դանդաղ քայլերով մոտենում է ծերունուն։ Կարդում է ցուցանակի վրա գրվածը, գնում է մեկ ձմերուկ, վճարում է, հետո երկրորդն է գնում, ապա երրորդը՝ ընդհանուր վճարելով ինը հոսկեդրամ։

Իսկ հետո ասում է.
-Ծերունի, դու առևտուր անել չգիտես։ Ես ինը ոսկեդրամով երեք ձմերուկ գնեցի:
Ալեհեր ծերունին մեղմ ժպտալով պատասխանում է.
-Տղաս, բոլորը գալիս, մեկի փոխարեն երեք ձմերուկ են գնում, հետո ինձ առևտուր անել և կոմերցիա են սովորեցնում…

Աղբյուր՝ knew-all.com

Մեկնաբանություններ