Հնազանդվիր Աստծուն նույնիսկ փոքր բաներում. Քենեթ Քոփլանդ

566

«Արդ սա եմ ասում և վկայում Տերով, որ դուք այլևս չգնաք ինչպես ուրիշ հեթանոսներն են գնում իրենց մտքի ունայնությունով, որ խավարված են մտքով և օտար Աստծո կյանքից, այն տգիտության պատճառով, որ նրանցում է իրենց սրտերի կուրության համար: Որ անզգայացած իրենց անձերը մատնեցին անառակության, ամեն պղծության գործերի մեջ ագահությունով»: (Եփեսացիների 4. 17-19)

Սատանան շատ խորամանկ ռազմավարություն է օգտագործում մեր կյանքերի վրա իշխելու համար: Աստվածաշունչը դա «անառակություն» է անվանում, և դա նշանակում է «ոչ մի զսպվածություն չունենալ»:

Անառակությունը համարվել է ծայրահեղ անբարոյականություն, բայց այն այդպես չի սկսվում: Այն սկսվում է մի քանի անմեղ թվացող մտքերից: Հետո այդ մտքերն աճում և զարգանում են, մինչև որ շատ լուրջ մեղքի են հանգեցնում:

Օրինակ, երբ յոթ տարեկան էի, մի օր ինձ մոտ ցանկություն առաջացավ հայհոյելու: Ես շատ լավ հասկանում էի, որ դա լավ բան չէ, բայց միևնույնն է, արեցի: Ես մի բարեկամ ունեի, որ Արևմտյան Թեքսասի հայհոյանքների մեծ գիտակ էր, և ինձ թվում էր, թե նա է դրանքհորինում: Ես այդպիսի սխալ կարծիք ունեի և ուզում էի փորձել:

Երբ կապերս արձակեցի և սկսեցի այդ հայհոյանքի խոսքերն ասել, ինչ-որ չար բան տեղափոխվեց իմ մտածելակերպի մեջ, որը շատ վատ ազդեցություն ունեցավ ինձ վրա մոտ 20 տարի: Գործի դրվեց մի օրենք, որի արդյունքում իմ մարմինը աստիճանաբար սկսեց իշխել իմ ամբողջ էության վրա:

Թույլ մի՛ տուր, որ սատանան անառակության հնարքներ օգտագործի քո դեմ: Որոշո՛ւմ կայացրու քո մտքում և սրտում, որ կհնազանդվես Աստծուն նույնիսկ փոքր բաներում: Խուսափի՛ր մեծ անհաջողություններից՝ աստիճանաբար քայլելով Աստծո Սուրբ Հոգու հետ: Եվ արդյունքում խոշոր հաղթանակները քոնը կլինեն:

 

Աղբյուր՝ hawatk.com

Մեկնաբանություններ